Yerevan, 19.June.2019,
--
:
--
,

Բարի տարեդարձ, սիրելի գրող

Հունվարի 28-ին առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում: Հայոց բանակի օրը մեր աշխատակազմի համար յուրահատուկ տոն է նաև այն պատճառով, որ այսօր սիրված գրող Աշոտ Աղաբաբյանի ծննդյան օրն է:

Խորագետ խմբագիր, ճշմարիտ մտավորական... լայնախոհ, մեծահոգի, արդարամիտ և բարի, անսահման բարի... բառեր, որ ակամա հորդում են բացառիկ այս անձնավորության ներկայությունն ըմբոշխնած անձանց շուրթերից:

Կա տեսակ, որ հաջողության հասնելու համար ոչինչ չի անում, պարզապես դժվարին օրերի մառախուղում երբեմն-երբեմն տրվում է ի վերուստ պարգևվված շնորհի ազդակներին՝ ստեղծելով արժեքներ, որ մեզ՝ մահկանացուներիս, կոչ են հոգու ամրության, թվացյալը մնայունից, չնչինը վեհից տարբերելու, ապրվածն արժեվորելով՝ ապագան իմաստավոր կետից դարձյալ ու կրկին սկսելու...

Փառքի դափնիների կարիք չունենալով, բնավ, «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» և մի քանի դեռ անտիպ վեպերի հեղինակն իր համեստությամբ, չի էլ նկատում, որ գրավել է ընթերցողների սրտերը: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր:

Երջանկություն է, երբ քեզ սպասում են:
Իսկ Ձեզ սպասում են:
Անհամբերությամբ:

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի գրող:
Ներշնչանքդ՝ անսպառ, գրիչդ՝ բեղուն:

Անթաքույց հպարտությամբ՝
Nyut.am կայքի աշխատակազմ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan