Ереван, 18.Декабрь.2018,
--
:
--
,

Արծրուն Պեպանյանի նոր գիրքը

…Կարողանանք տեսնել Տիգրան արքայի գալուստը

Տիգրան Մեծի կերպարը դարեր շարունակ իր վրա է սևեռել մեր ժողովրդի ուշադրութունը: Ո՞վ էր նա իրականում: Հասարակ հայի համար ծովից ծով Հայաստան ստեղծողն էր: Գիտնականները գիտության մատույցներից են քննում նրա կյանքն ու գործը:

Վերջերս լույս տեսավ Արծրուն Պեպանյանի «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» վեպը: Վեպում ժամանակի անցքերին ու պատմականորեն լեգենդ դարձած հզոր անհատին բոլորովին այլ դիրքերից է նետված հայացքը: Ի վերջո ինչո՞ւ նրա դարաշրջանը այսպես ամուր նստած է մնացել մեր ազգի գիտակցութան ու հավաքական հիշողության մեջ: Ինչո՞ւ հայը չի կարողանում առանց անթաքույց էմոցիաների արտաբերել Տիգրանի անունը: Ո՞րն է գաղտնիքը: Կամ աjսպես ձևակերպենք հարցը՝ պատահակա՞ն է դա, թե ոչ:

Արծրունի վեպը բացահատում է առեղծվածը:

Տիգրան Մեծը պետք է ծնվեր ու գործեր հայոց աշխարհում և որպես աստղ փայլեր համաշխարհային երկնակամարում: Քանզի դա միայն մեզ՝ հայերիս անհրաժեշտ չէր, այն անհրաժեշտ էր ողջ մարդկությանը:

Ովքեր գիտեն Արծրուն Պեպանյանին, տեղյակ են, որ նա բազմիցս է անդրադարձել, որ շումերական արձանագրութուններում Հայաստանը համարվում է Սրբազան օրենքների երկիր: Եվ որ հայոց աշխարհի դերակատարութունն է որոշիչ եղել մարդկության պատմության, հատկապես մարդկային քաղաքակրթության ձևավորման և զարգացման գործում:

Ավելին՝ մեր ժողովրդի դերակատարությունը որոշիչ է նաև մարդկության համընդհանուր ճակատագրի մեջ: Ավելին՝ այդ ճակատագիրը պայմանավորված է պարզապես մեր ժողովրդի վարքագծով:

Եվ այս թեզն է ընկած վեպի հիմքում: Քայլ առ քայլ, գործողությունների զարգացմանը համընթաց հեղինակը բացահայտում է հայոց Տիգրան արքայի կերպարը հենց այս հարթության վրա:

Նշանակում է՝ Տիգրան Մեծի կերպարը դուրս է միայն հայկականի սահմանագծից, այն ունի աշխարհի հետագա զարգացումները կանոնակարգող արժեք:

Այդ է պատճառը, որ Տիգրանի կյանքի ուղին մշակվել է դիցերի կողմից: Դիցերն են նրան նախապատրաստել իր գործի համար: Նա պետք է տիրապետեր Տիեզերական Կենդանի գիտելիքներին: Ուստի, որպես թագաժառանգ, ապրել ու ուսանել է հայոց տաճարներում՝ քրմերի մոտ: Իսկ պարթևական պատանդառությունից վերադառնալուց հետո կրկին քրմերի մոտ է գնում: Բարձրանում է Կամքի տաճար, որի համար հաղթահարում է անբացատրելի դժվարություններ:

Քրմերը շարունակում են նրան նոր հանձնարարութուններ տալ, ուղարկում են նոր ծեսերի ու փորձությունների ետևից, մինչև կարողանում է գտնել Սալնոջուր գետի ակունքը և հասնել Ճերմակ տաճար: Այստեղ է, որ տիեզերական լույսը լցվում է նրա մեջ: Նա դառնում է նոր մարդ, ձեռք է բերում նախաստեղծ մաքրություն և հոգևոր անսպառ ուժ:

Ի՞նչ խնդիր են դնում աստվածները Տիգրան արքայի առաջ. նա պետք է հնարավորինս հետ բերի հայոց կորցրած տարածքները և ապահովի երկրի անվտանգությունը: Նաև՝ սեփական երկրում և այն երկրներում, որոնք կանցնեն նրա իշխանության տակ, ապահովի արդար կառավարում, չպետք է լինեն ստրուկներ ու տերեր, ինչպես ամենուր էր՝ այլ երկրներում:

Իսկ այժմ վերնագրի մասին. ինչ՞ու՝ վերադարձ: Աշխարհը մեկ օրգանիզմ է իր ներկայով ու ապագայով՝ նախապես տեսնված ապագայի աչքով: Դիցերը, քուրմերի շուրթերով, Տիգրանին հայտնում են, թե ինչ է տեղի ունենալու մարդկութան հետ հազարավոր տարիներ հետո, հոգևոր, բարոյական ինչպիսի ձևախեղումներ է ապրելու մարդը, ինչպես է հայտնվելու բարոյական նահանջի քաոսում:

Եվ այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են. մարդը հեռացել է Աստծուց, չի հետևում տիեզերական օրենքներին, մի խոսքով՝ Աստված մահանում է նրա համար:

Պատմության շրջափուլն ամբողջանում է. այսօրվա իրավիճակը շտկելու համար ևս պատասխանատու է հայը: Նա պետք է քանդի հանգույցը: Որովհետև տիեզերական ուժերի կողմից հայ էթնոսի վրա այդ առաքելությունն է դրված: Նա պարտավոր է լուծել խնդիրը, պարտավոր է փրկել շեղված աշխարհը:

Ուստի սպասենք Տիգրան արքայի գալստյանը: Ու կարողանանք տեսնել նրա գալուստը…

 

Գոհար Սարդարան

 

 

 

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan