Yerevan, 20.October.2018,
--
:
--
,

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ ցանկանում է արտահայտել այն անսահման ցավը, որ իրեն համակում է Շառլ Ազնավուրի մասին մտածելիս:

«Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզանից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը 100 տոկոս ֆրանսիացի էր, միևնույն ժամանակ 100 տոկոս հայ: Ինչպես ինքն է սիրում ասել, կցանկանար երկար լիներ մեր կողքին՝ արտահայտելու իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր: Ֆրանսիական շանսոնյեի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդներ են ուղեկցել և դեռ կուղեկցեն, երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Նա, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան,  մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, բարձր է պահել Հայաստանի անունը: Մենք հավերժ երախտապարտ կլինենք իրեն: Նա հեռացավ մեզնից, բայց ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Անզնավուրի հավերժական ներկայությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan