Yerevan, 11.December.2018,
--
:
--
,

Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն նշում է կոմիտեի աշխատողի օրը, որին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոմիտեի աշխատողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և մաղթեց հաջողություններ օրինականության, արդարության հաստատման գործում:

«Նախորդ անգամ ասել եմ՝ պետք չէ թաքցնել այն, որ եղել է հարաբերությունների բարդ շրջան: Այսօր թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, երբ գալիս է փոխվստահության համագործակցության շրջան: Սկսվում է հանրություն- քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց: Տեղյակ եմ՝ վերջին 5 ամիսներին քննիչները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Շնորհակալություն եմ հայտնում, որ չեք զլանում, ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Ձեր պատրաստակամությունը կապված է այն իրողության հետ, որ գործերին քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև դրանք բացառված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ բացառված է, երբ իրավական հիմքերը կան, սակայն անձը պատասխանատվության չի ենթարկվում քաղաքական միջամտության պատճառով: Նա ընդգծեց, որ բացառված է անմեղ քաղաքացին ենթարկվի հետապնդման որևէ  միջամտության պատճառով:

«Կա այսպես ասած բարիկադներ կառուցելու կամ դրանք ապամոնտաժելու ժամանակ: Մենք մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ճանապարհին: Արտահերթ ընտրությունները կլինեն այդ սահմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր համարեց Հայրենիքին ծառայելու գործում՝ պրոֆեսիոնալների ներգրավումը, անկախ նրանից, թե այդ անձը ինչ քաղաքական թիմում է աշխատել:

«Մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Բոլոր մարդիկ նույնը չեն, չի կարելի որևէ մի ոլորտ կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդտեղի նեգատիվ օրինակները աչքի առաջ ունենալով: Փորձենք յուրաքանչյուր ոլորտից ընդգծել դրական երևույթները: Երբ ասում եմ, որ բարիկադները ապամոնտաժելու ժամանակն է, ապա դա նշանակում է, որ կա բաց հրավեր բոլոր քաղաքացիներին՝ պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավելու պետականաշինության գործում: Համոզված եմ՝ պետական մարմիններում և դրանից դուրս կա այդ ներուժը: Այդ ներուժը կա այն քաղաքական ուժերում, որոնք հայտնվել են բարիկադներից այն կողմ: Ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ, կհրավիրվեն երազանքների երկիր կառուցելու գործում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

2015 թ. սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում որոշվել է, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի 8-ը նշել որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:

 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan