Yerevan, 18.March.2019,
--
:
--
,

Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ

«Դլե յամանը» հնչեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Փարիզի հանրահայտ Հաշմանդամների տանը։

«Շառլ Ազնավուրը ցանկանում էր ապրել մեկ դար, նա խոստացել էր իրեն, նա խոստացել էր մեզ, կարծես դա լիներ նրա կյանքի վերջին մարտահրավերը:  Տարիքը երբեք նրան չզրկեց անհագ կյանքի ծարավից, ստեղծագործելու, սիրելու, երգելու ցանկությունից, բայց նրա նպատակից մի քանի քայլ առաջ նա հեռացավ:

Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին: Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ:  Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- մեծ արվեստագետին վերջին հրաժեշտի իր խոսքում ասաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan