Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ»

Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի և արտասովոր երևակայության ամենավառ դրսևորումներով և նրա գործունեությանն ուշի ուշով հետևողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է Տիեզերքի նվաճման գործընթացը:

Մեր ընթերցողներին ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձների՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակների՝ Հայաստանի և Երևանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում այժմ ծածանվում են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Ի դեպ, դրոշները տիեզերք էին ուղարկվել մինչև Հայաստանի թավշյա հեղափոխությունը՝ մարտի 21-ին, տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Արնոլդի հետ, և արդեն հոկտեմբերին՝ Էրեբունի-Երևան տոնակատարության 2800-ամյակի նախօրյակին, տիեզերքում «շրջագայած» դրոշները հանդիսավոր պայմաններում կհանձնվեն Հայաստանի նոր ղեկավարությանը: Այդ օրերի մասին Հրաչյա Պողոսյանը հիշում է.

- Մարտի 2-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով մեզ ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ինձ հետ էր նաև ՌԴ հերոս,  տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմևը, ում այդ օրը ես և Վարդան Տողանյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցինք դրոշները և հենց Արտեմևին էլ պատիվ էր վիճակված  մեր խորհրդանիշերը հասցնել Միջազգային տիեզերական կայան:
Իսկ մինչ այդ, ընդամենը երկու օր հետո, հոկտեմբերի 7-ին, Հրաչյա Պողոսյանի հայրենի եզերքում՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, մեծ հանդիսավորությամբ կնշվի գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը և «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը:
Ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց ճանաչված բարեգործը՝ սպասվում են շքեղ և ուրախ միջոցառումներ, տոնական բարձր տրամադրություն, բազմաթիվ հրավիրյալներ, ողջույնի խոսքեր և շնորհավորանքներ: Կներկայացվի համերգային ուրույն ծրագիր՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ, տոնակատարությանը ներկա կլինեն աշխարհի տարբեր ծայրերից Ագարակ հրավիրված «Արարատ 73»-ի լեգենդները...

- Սպասվում են նաև «տիեզերական անակնկալներ»,-անկեղծ և բարի ժպիտը դեմքին խոսքը շարունակում է Հրաչյա Պողոսյանը: Ագարակ կայցելեն նաև տիեզերագնացներ: Այնպես որ, Ագարակցիների ուրախությանը մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացողները:

Հրաչյա Պողոսյանը նաև  հոբելյանական միջոցառումների շարքի որոշ մանրամասներ է ներկայացնում:
Առավոտյան, պատվավոր հյուրերի դիմավորումից հետո, Հայրենական Մեծ պատերազմում զոհված ագարակցի զինվորների հուշահամալիրի մոտ տեղի կունենա ծաղիկների և պսակների խոնարհման արարողություն: Հուշարձանը բացվել է 2007-ին, բանակի գեներալ Վ. Ֆ. Երմակովի, Մեծ Հայրենականի վետերանների և շրջափակված Լենինգրադի բնակիչների կողմից: Այն խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի տարիներին զոհված հայրենակիցների մասին ժողովրդական հիշողությունը: Թանկ հիշողություններ, որոնք սերնդեսերունդ իրար են փոխանցում 1915 թվականին թուրքական յաթաղանից մազապուրծ և Վանից ու Մուշից Ագարակ գյուղում հաստատված մեր տարաբախտ հայրենակիցների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված ու նաև իրենց խիզախությամբ և անկոտրում կամքով աչքի ընկած ագարակցիների շառավիղները:

Այնուհետև տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Օծման արարողությանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Ի դեպ, Հրաչյա Պողոսյանի մեծ երազանքն է մոտ առաջիկայում Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր պատրաստել և  օծման արարողություն կազմակերպել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Սուրբ Աստվածածինը Ագարակում կառուցվել է 2008-ին, օծվել նույն թվականի հոկտեմբերին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2010 թ.-ին եկեղեցու կողքին կառուցվել է զանգակատուն՝ նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին:  

Օծման արարողությանը կհաջորդի «տիեզերական առաջին անակնկալը». տեղի կունենա ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան  ռոբոտաշինության դասարանի բացումը: Ի դեպ, դասարանի անվանումը համաձայնեցված է Յու. Գագարինի դստեր՝ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ: Դասարանում տեղի կունենա նաև Յու. Գագարինի կիսանդրու բացումը:

Բայց սա դեռ ամենը չէ: Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունը՝ տեղի բակչությանն աշխատատեղերով ապահովելու նպատակով, ինչպես նաև հիշողության պատիճի զետեղում կառուցվող կցաշենքի հիմքում, որը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերը:

Պատիճը կզետեղեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հրաչյա Պողոսյանը:
Հոբելյանական միջոցառումների շարքը կշարունակվի Ագարակի կենտրոնում «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կհաջորդի ծառատունկ՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի և Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ:

Ծառատունկի արարողությանը կհաջորդի «տիեզերական երկրորդ անակնկալը». Ներկաների ելույթներից, ողջույնի խոսքերից և շնորհավորանքներից հետո կկայանա Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի շնորհիվ տիեզերք տարված՝ Հայաստանի և Երևանի դրոշների հանդիսավոր հանձնման արարողությունը: Դրոշները ՌԴ օդաչու-տիեզերագնացները կհանձնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մեր հայրենակիցներն ու Հայաստան ժամանած հյուրերը հոբելյանական միջոցառումների ամբողջական ծրագրին և տոնական օրվա գունագեղ ներկապնակին առավել մանրամասն ականատես կլինեն հոկտեմբերի 7-ին, Ագարակ գյուղում: Իսկ մինչ այդ՝ շնորհավոր հոբելյանդ, Ագարակ, և առանձնահատուկ շնորհավորանք ու շնորհակալություն քեզ՝ Աստվածահաճո գործերով ամենուրեք սեր, բարություն և բարեկամություն սերմանող մեր նշանավոր հայրենակից Հրաչյա Պողոսյան:

Եվ վերջում, որպես այս հրապարակման ամփոփում, ավելորդ չեմ համարում ներկայացնելու համառոտ տեղեկանք՝ Հրաչյա Պողոսյանի գործունեության վերաբերյալ:
ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար և հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգևոր արժեքների և հոգևոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաև` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր և ամսագրեր, ինչպես նաև տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն մեկ տասնյակից ավելի երկիր:

Տիեզերագնացության հետ Հրաչյան վաղուց է առնչվել, դեռևս 2014-ին նրա նախաձեռնությամբ և միջոցներով ՌԴ Ամուրի երկրամասում հանդիսավորությամբ տեղադրվել է տիեզերագնացության տեսության հիմնադիր Կոնստանտին Ցիալկովսկու կիսանդրին և միաժամանակ՝ ֆինանսավորել է Ուգլեգորսկի տիեզերագնացության թանգարանին՝ ցուցանմուշներ ձեռք բերելու գործում և նրա միջոցներով նկարահանվել է «Այսօրվա անհնարինը վաղը դառնում է հնարավոր» ֆիլմը՝ նվիրված Ցիալկովսկու կյանքին և գործունեությանը: Ֆիլմը ցուցադրվել է Ամուրի մարզի հեռուստատեսային ալիքներով և արժանացել տարբեր մրցանակների:

 Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաև այդ էր պատճառը, որ այս անգամ որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության և տիեզերքի հետ:








loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan