Yerevan, 18.December.2018,
--
:
--
,

Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»:

Այդպես էլ արեց: Երբ 1956-ին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո համաշխարհային հռչակ ստացավ, ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

Փառքի նրա ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: «Շատ դառնություններ եմ ճաշակել` երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել արցունքներս ու կուչ եկել… Չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունները հաճախ են գետնել ինձ: Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել պատյանիս մեջ, ուժ հավաքել` դիմանալու, պաշտպանվելու համար: Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել: Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ»:

Մի առիթով Վիլյամ Սարոյանն ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»»։

«Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության, ինչպես Հյուգոն և Վոլտերը»,- այս խոսքերով են նրա մասին արտահայտվում ֆրանսիացիները:

Շառլ դը Գոլի խոսքով՝ «Ազնավուրը նվաճեց աշխարհը, քանի որ կարողանում է հուզել»:

«Չեմ սիրում խոսել հուզական կողմի մասին: Իմ աչքին արցունք երբեք չի եղել: Նրանք, ովքեր նվնվում են՝ ոչ մի բանի չեն հասնի: Միգուցե ես լաց լինեմ այն օրը, երբ Թուրքիան ճանաչի մեր իրավունքը»,- Ցեղասպանությանը անդրադառնալով` ասել է Ազնավուրը և հավելել. «Այն օրվանից սկսած, երբ հայերն այլևս քիչ էին Թուրքիայում, այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել: Ցույց տվեք ինձ գեթ մեկ համաշխարհային գրողի, ռեժիսորի, երաժիշտի, դերասանի, երգչի, քանդակագործի կամ նկարիչի ... թուրքերը ոչինչ չունեն: Սպանելով հայկական մշակույթը, նրանք ոչնչացրին Թուրքիայի մշակույթը»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan