Ереван, 27.Май.2019,
--
:
--
,

Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը

Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում:

«Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- Արմենպրեսի հետ զրույցում ասա ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ կարճ ժամանակում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ:

«Պետք է սպասել: Այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ոչ թե երկու ժամվա կամ մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ երկարատև»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով` պայմանավորվածության վերաբերյալ Ալիևի համաձայնությունը կարող է կախված լինել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներից:

«Հետաքրքիր է, որ դրանից առաջ համանախագահները շատ կոշտ հայտարարություն կատարեցին: Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև հենց այդ կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և հետաքրքիր զուգադիպություն է, որ ՌԴ նախագահն է ֆորմալ տեսանկյունից ծանոթացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, չի բացառվում, որ Ալիևը շատ առանձնահատուկ դրության մեջ է ընկել, որ կա բավականին մեծ ճնշում իր վրա, և պատեհ առիթ է գտել` և ծանոթանալ ՀՀ նոր ղեկավարին, և իրեն ցույց տալ, որպես կառուցողական կողմ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակն, այնուամենայնիվ, նշեց, որ իրավիճկան սահմանին այս ընթացքում կայուն է:

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan