ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ընդգծեց, որ չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու  մեկնել արտերկիր՝ աշխատանքային այցով:

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու  դրանից հետո մեկնեմ Նյու Յորք:  Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կոչ արեց սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունը այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասել էր Բալայանը:

Այդուհանդերձ, նա նշեց, որ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan