Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները

Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին:

 Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունն է, որ Միացյալ Նահանգները չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, թույլ չի տալու դատարանի դատավորներին այցելել ԱՄՆ, պատժամիջոցներ է կիրառելու ամերիկյան բանկերում նրանց հաշիվների վրա և դատի է տալու նրանց ԱՄՆ դատարաններում:

 Ըստ Վիքիպեդիայի՝ «Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) միջկառավարական կազմակերպություն և միջազգային դատարան է, որի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ: ՄՔԴ-ն իրավասու է դատապարտելու անհատներին միջազգային հանցագործությունների՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ն կոչված է լրացնել գործող ազգային դատական ​​համակարգերը և, հետևաբար իր իրավասությունը կարող է իրականացնել միայն որոշակի պայմանների պահպանման դեպքում, օրինակ, երբ ազգային դատարանները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետապնդել հանցագործներին կամ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ առանձին պետություններ դիմում են դատարանին: ՄՔԴ-ն գործում է 2002 թ. հուլիսի 1-ից՝ Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրվանից: Այն բազմակողմ պայմանագիր է, որը ծառայում է որպես ՄՔԴ-ի հիմնարար և կառավարման փաստաթուղթ: Պետությունները, որոնք մասնակից են դառնում Հռոմի կանոնադրությանը, օրինակ, այն վավերացնելու միջոցով, դառնում են ՄՔԴ-ի անդամ պետություններ: Ներկայումս կան 123 պետություններ, որոնք մասնակից են Հռոմի կանոնադրությանը, և հետևաբար հանդիսանում են ՄՔԴ-ի անդամներ»:

 Նախագահ Թրամփի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. սեպտեմբերի 10-ին խիստ քննադատական ելույթով մերժեց ՄՔԴ-ի իրավասությունը, հատկապես այն դեպքերում, որոնք մեղադրանքներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ:

Բոլթոնը և նրա շեֆը զայրացել էին ՄՔԴ-ի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինվորների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների և Պաղեստինի ազգային իշխանության կողմից Իսրայելի դեմ հարուցված մեղադրանքների հետաքննությամբ: Ամերիկյան ուժերի դեմ ցանկացած դատական ​​գործողություն կանխարգելելու համար ԱՄՆ-ը պարտավորեցնող պայմանագրեր է կնքել 100 երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի անձնակազմից որևէ մեկին չպետք է հանձնեն ՄՔԴ-ին: Բացի այդ, Միացյալ Նահանգները փակել է Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, վերջինիս կողմից ՄՔԴ-ում իսրայելական հնարավոր խախտումների դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար: Սա հետևեց Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, այդպիսով վերացնելով Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները` հանդես գալու որպես չեզոք միջնորդ պաղեստինյան իշխանությունների և Իսրայելի միջև:

 Բոլթոնը հինգ պատճառ է նշել՝ ՄՔԴ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից հրաժարվելու համար. 

Առաջին պատճառը՝ Բոլթոնի պնդումն է, որ ՄՔԴ-ն «սպառնում է ամերիկյան ինքնիշխանությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Հաագայի դատախազը, ըստ էության, հավանություն է տալիս անհիմն որոշման, հետաքննելու և մեղադրելու անձանց, անկախ նրանից, թե նրանց երկրները միացել են Հռոմի կանոնադրությանը, թե ոչ»: Բոլթոնի պնդումը ճիշտ չէ: Նախ, Միացյալ Նահանգների վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերը գերադասում են ազգային ինքնիշխանությունը, ինչպես օրինակ `Ցեղասպանության կոնվենցիան և շատ ուրիշներ: Երկրորդ, ՄՔԴ-ն իրավասություն ունի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տալիս  դատարանին դա անել: Թեև Միացյալ Նահանգները ՄՔԴ- ի անդամ չէ, սակայն այն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և որպես այդպիսին վետոյի իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ: Եվ, երրորդ, ՄՔԴ-ն չի խառնվում այն գործերում, երբ հայրենի երկիրը դատական գործ է հարուցում իր իսկ քաղաքացիների դեմ:

Բոլթոնի երկրորդ առարկությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը իրավասություն է պահաջում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք վիճելի և անորոշ սահմանումներ ունեն՝ խորացնելով դատարանի անսահմանափակ իշխանությունը»: Բոլթոնը մտահոգված է, որ ՄՔԴ-ի դատավորները մեղադրանքներ կներկայացնեն Միացյալ Նահանգների դեմ այնպիսի դեպքերի համար, ինչպիսին, օրինակ, 2017 թ. ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն էր՝ հնարավոր քիմիական զենքի կիրառման համար: Ինչպես ցանկացած այլ դատավարության դեպքում, եթե ապացույցները վկայեն, որ Միացյալ Նահանգներն ապօրինաբար է գործել, ապա պետք է լինի համապատասխան վճիռ: Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չի կարող լինել: Միացյալ Նահանգներն արդեն պաշտպանված է նման դատական ​​գործերից ՄՔԴ-ի անդամ չլինելու պատճառով: Զավեշտալի է, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աշխարհի մյուս երկրներին քարոզելով օրենքի և կանոնների պահպանման մասին, այժմ դավաճանում է հենց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Ամերիկան...

 Բոլթոնի երրորդ մտահոգությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը ձախողում է իր հիմնական նպատակը՝ կանխելու և պատժելու ոճրագործությունները: Իր ստեղծման օրվանից (2002 թ.) դատարանը ծախսել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, կայացնելով միայն ութ դատավճիռ»: Հակառակ Բոլթոնի պնդման՝ այս ութ դատավճիռները վկայում են, որ դատարանը խիստ շրջահայաց է իր դատավճիռներում և չի հետապնդում յուրաքանչյուր փոքր գործ ամբողջ աշխարհում՝ թույլատրելով անդամ պետություններին դատել իրենց մեղադրյալ քաղաքացիներին:

Բոլթոնի չորրորդ բողոքն այն է, որ «Միջազգային քրեական դատարանն ավելորդ է, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ներքին դատական համակարգն արդեն իսկ ամերիկյան քաղաքացիներին պահում է ամենաբարձր իրավական և էթիկական չափանիշներով»: Սա հեշտ անտեսելի հարց է: Եթե ՄՔԴ-ն գտնի, որ ԱՄՆ դատարանները գործ ունեն որոշակի հանցագործության հետ՝այն չի միջամտի: ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է: Սա ՄՔԴ-ի հիմնական սկզբունքներից մեկն է:

 Բոլթոնի հինգերորդ քննադատությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվել և մերժվել աշխարհի մեծ մասի կողմից: Այսօր ավելի քան 70 պետություններ... ՄՔԴ-ի անդամ չեն»: Մինչ 70 երկրներ դեռ ՄՔԴ-ի անդամ չեն, 123-ը անդամ են... Ժամանակի ընթացքում ավելի շատ պետություններ կմիանան ՄՔԴ-ին, ինչպես տեղի է ունենում միջազգային այլ պայմանագրերի դեպքում:

 Օրենքի գերակայության դեմ վիճարկելու փոխարեն, Միացյալ Նահանգներն առաջինը պետք է միանա նման միջազգային իրավական կառույցներին: Մերժելով ՄՔԴ-ին և այն համարելով «մեռած», ինչպես Բոլթոնն է այն նկարագրել, Միացյալ Նահանգները պարզապես խրախուսում է աշխարհի դաժան ռեժիմների և բռնապետերի անպատժելիությունը...

 

 

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan