Yerevan, 21.September.2018,
--
:
--
,

Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան

Գլխավոր դատախազությունում ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի հետ կապված քրեական գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ երեկոյան, երբ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին. «Սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել, սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը՝ անկախ նրանից ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ն է, հարուցեց գործ:

Պարզեցինք՝ ինչու էր հարուցված գործը:

Գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում:

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանը ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ:

Այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունքներ.

Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն: Առաջարկում եմ բոլոր նիստերն օն - լայն հեռարձակել:

Սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել. Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով:

Սկզբունք երրորդ՝ դուք պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ որ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:

Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը: Եվ այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու: Այսքանը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը. «Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե»,-ասված է հաղորդագրությունում։

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan