Երևան, 18.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից  41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմից, ովքեր նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել են: Ընդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է:

Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերությունների, կիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասին: Դրա մասին է վկայում, մասնավորապես այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության  նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել:

Կատարված ուսումնասիրություններից հետևում է, որ մարզի այն տարածքներում, որտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու և նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Բացի  դրանից, ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը:

Ուսոմնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքը, որոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել, կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու, նախաքննության մարմնին ներկայացնելու, դատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:

Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտման, այն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններ: Կամ՝ առկա են եղել դեպքեր, երբ վարույթն իրականացնող քննիչը հետաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտային կոնկրետացնել հանցագործության բացահայտման նպատակով առաջ քաշված վարկածները, դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել:

Ելնելով այս արդյունքներից՝ մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննության  մարմիններին տրվել են կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ մանրակրկիտ ցուցումներ, իսկ ոստիկանության մարզային կառույցներին տրվել են հստակ նշված նպատակներից բխող օպերատիվ-հետախուզական կոնկրետ գործողություններ կատարելու հանձնարարություններ: Դրանց հիման վրա՝ նախնական քննություն իրականացնող մարմինների որոշմամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները:

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan