Yerevan, 19.October.2018,
--
:
--
,

Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը  ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր  հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոնրերին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 286 հազար 234 դրամի չափով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ընդերքի ապօրինի օգտագործման փաստերով քրեական գործեր են հարուցվել նաև Գեղարքունիքի մարզի դատախազությունում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով
պարզվել է, որ Գեղհովիտ համայնքի տարբեր հատվածներում առանց համապատասխան թույտվության կատարվել են ընդերքի համապատասխան օգտագործում՝ պետությանը  պատճառելով զգալի չափի վնաս:

Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակներում առկա են ընդերքի
օգտագործման կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը
մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում և Գեղարքունիքի մարզի դատախազությունում
հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ
մասի հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan