Yerevan, 19.October.2018,
--
:
--
,

Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք

 Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարում է օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում:

Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վենդետա կամ վրեժխնդրություն չի տեսնում այս գործընթացներում: «Ւհարկե, հանել մարդկային հոգեբանության երևույթները քաղաքականությունից, այնքան էլ ճիշտ չէ, բայց այստեղ այն, ինչ տեղի է ունենում, օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում է: Այն, ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, համապատասխանում է այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին: Դա վերաբերում է սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, քանի որ նման անհրաժեշտություն բոլորովին չկար»,-ասաց Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումն ու քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին պաշտոնյաների նկատմամբ, բանախոսը նկատեց, որ Ռուսաստանը վրիպել է այս հարցում՝ հավանաբար, իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու շփոթեցնող տեղեկատվության տիրապետելու պատճառով:

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կսրվեն, թե ոչ» հարցին ի պատասխան էլ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը չի գնա հարաբերությունների այնպիսի զարգացման, որ դրանք իսպառ կտրվեն կամ էլ լինեն Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունների մակարդակին: «Այստեղ փոխադարձ շահեր կան: Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար: Ես էլի եմ ասել, կրկնում եմ՝ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, իսկ Ռուսաստանն այսօր չի գնա դրան՝ իր աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Նա նաև չբացառեց, որ երկկողմ հարաբերություններում սկզբում լինի անկում, ապա՝ վերելք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «սուվերեն-վասալ», այլ «հավասարության» սկզբունքի հիման վրա:

 Արման Նավասարդյանը քաղաքական ճիշտ քայլ համարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին տեղեկացնելը հատկապես Լավրովի հայտարարությանը հաջորդող առավոտյան: Նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում «խառնաշփոթ վիճակ է, միասնականություն չկա»-ն չի համապատասխանում իրականությանը, և դրանում շահագրգռված են ընդամենը մատների վրա հաշված մարդիկ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan