Երևան, 18.Հունիս.2019,
--
:
--
,

Թրամփը հուսով Է, որ Իրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցել ԱՄՆ-ի հետ

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել Է, որ պատրաստ Է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:

Այդ խնդրի վերաբերյալ իր կարծիքը նա շարադրել Է հուլիսի 31-ին՝ Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ: «Հուսով եմ, որ Իրանի հետ կապված ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ բազմաթիվ դժվարություններ ունեն: Եվ ես այն զգացողությունն ունեմ, որ նրանք շատ շուտով խոսելու են մեզ հետ: Գուցե եւ՝ ոչ, բայց դա Էլ նորմալ կլինի»,- ասել Է նա:

Հուլիսի 30-ին Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել Է, որ դա պետք Է ցանկանա նաեւ Իրանը: Ավելի ուշ Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել Է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով: «Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք Է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն Է»,- գրել Է Աբութալեբին Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan