Nyut.am | Նախիջևան. կորցրած հայրենիք, վերադարձի ուղիներ
Երևան, 16.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Նախիջևան. կորցրած հայրենիք, վերադարձի ուղիներ


Արևելագետներ, տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ այս շաբաթ  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ զրուցեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության, այսօրվա նախիջևանյան ներհասարակական, ներքաղաքական, տնտեսական իրավիճակի համալիր ուսումնասիրման խնդիրների շուրջ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ պետությունը հարցը կպահի ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական հետազոտությունների հիման վրա անելով կանխատեսումներ հնարավոր վտանգների մասին և պատրաստվելով դրանց:

Նախիջևանի՝ պետականորեն այլ երկրների սահմաններում ընդգրկվելու պատմաքաղաքական, իրավական հանգամանքների դիտարկման ավարտին ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանն ասաց. «Նախիջևանը հնարավոր էր վերադարձնել 1989թ նոյեմբերին: Դեռ սովետական միություն կար. շարժումն սկսվել էր արդեն: Նախիջևանում թուրքերը ջարդել էին սահմանը: Ինձ գիշերվա կեսին զանգահարեցին-ասացին, որ եթե 100 հոգի վերցնեի-գնայի, իրենք այնտեղ աղմուկ կբարձրացնեին, և բոլորը, որ վախեցած-կուտակված էին սահմանին, կփախչեին: Մեզնից շատ-շատ վախեցած էին: Ես այստեղ ուղղակի խնդրեցի, ասացի՝ տվեք ինձ երկու-երեք նորմալ ջոկատ, ես Նախիջևանը ձեզ կտամ: Դա հասցրին Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց՝ ուշացել ենք: Նախիջևանն ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ռմբակոծելու մտադրությունների առկայությունը ճշտել է պետք, մինչդեռ ի տարբերություն Ադրբեջանի մյուս տարածքների՝ Նախիջևանն ուսումնասիրված չէ: «Տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. մեկ-երկու կայք է գործում, և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում ակտիվ չեն, այլ սոցիալական կայքերում՝ ևս»,- ասաց նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանն ամեն օր հզորանալով կարող է կանխել Նախիջևանից սպասվող վտանգը, անհրաժեշտության պարագայում՝ հաղթահարել այն: Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը հավաստեց, որ պայքարն ամենօրյա է. «Մենք պայքարում ենք բնակչության համար, մենք չենք պայքարում տարածքի համար,- ասաց նա:- Պայքարում ենք, որ հայն ապրի անվտանգ: Ինչքանո՞վ է հավանական հայկական էթնիկ տարրի խաղաղ համակեցությունն ադրբեջանցիների հետ. մենք ունենք արտահոսք դեպի Ղրիմ դեռ 12-րդ դարից: Այսօր ինչքանո՞վ է ճիշտ, զոհաբերելով նոր կյանքեր, վերցնենք նոր տարածք, որը չենք կարող վերաբնակեցնել»:

Վլադիմիր Վարդանյանին հակադարձեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Այս պահին ակտիվ օգտագործելու տեսանկյունից տարածք հանձնել-չհանձնելը դիտարկելն անընդունելի է: Գուցե դու տարածքում բնակչություն չունես, բայց դա կապ չունի: Կանադան, որի 9.5 մլն կիլոմետրի վրա ապրում է ավելի քիչ բնակչություն, քան՝ Արցախում, վերջերս  Գրենլանդիայի մոտի մի կղզու շուրջ բախում ունեցավ: Խնդիրը, որ բարձրացնում էր Կանադան, այսպես էր հնչում. «Ենթադրում են, որ 50-100 տարի հետո եղանակը կարող է տաքանա, սառույցները հալվեն, ճանապարհներ բացվեն ու սկսեն նավեր երթևեկել, ու հանկարծ մենք այդ ուղիների վրա վերահսկողություն չունենանք»: Տարածք զիջելու մասին չմտածենք»,- ամփոփեց Պապյանը:

«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ Հովարիկ Համբարձումյանը նշեց, որ մեր սերունդները պիտի չմոռանան Նախիջևանի հարցը. «Պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ»,- ասաց նա՝ կարևորելով հարմար պահի սպասելն ու հոգեբանորեն պատրաստ լինելը: «Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է»,- ընդգծեց Հ.Համբարձումյանը:

Լևոն Ստեփանյանն էլ խոսեց խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ աշխատելու կարևորության մասին. «Ադրբեջանում կա հատուկ քարոզչություն. ունե՞նք մենք դա: Արդյո՞ք այն, ինչ ունենք, կգործի՞ պատերազմի ժամանակ: Խաղաղ պայմաններում պետք է շատ աշխատենք այս ուղղությամբ. մեր ռադիոն իրենց մոտ պիտի լսվի ու պիտի թուրքերեն խոսի, իրենց համար թերթեր պիտի տպվեն, ինչ-որ ձևով տարածվեն: Կոնցեպտ պիտի լինի՝ մեկ կոնցեպտ այս հարցով արտաքին գործերի նախարարության, Սփյուռքի նախարարության, Անվտանգության խորհրդի համար: Մենք մեր բանավեճերը պիտի կազմակերպենք ոչ թե միայն հայերով, այլև՝ ռուսների հետ՝ հարյուր տոկոսով կարող ենք գտնել ռուսներ, նաև՝ պարսիկներ, որ կուզեն մասնակցել այսպիսի քննարկումների: Արցախում խփում են մեկ զինվոր, Նախիջևանի հատվածում երկուսին խփենք: Որ նրանք իմանան, որ այսօր պիտի տուն չկառուցեն, քանի որ վաղը հայերը կարող է գան-գրավեն»,- ամփոփեց իր խոսքը գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:
Երվանդ Բոզոյանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ պատերազմի անխուսափելիությունը տեսանելի է, քանի որ այս խնդիրը չի լուծվում, Ադրբեջանը հզորանում է, իսկ Նախիջևանը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի: «Տարածքի ազատագրման անհրաժեշտությունը բխում է ոչ այնքան պատմական, որքան՝ անվտանգության խնդրից»,- նշեց քաղաքագետը:

«Նախիջևանը և՛ ազգային անվտանգության արժեք ունի, և՛ ական է, և՛ հնարավորություն,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը,- առանց ուռճացնելու՝ Հայաստանի անկախությունն անցնում է Նախիջևանով, Հայաստանի  զարգացումն անցնում է Նախիջևանով: Նախիջևանը միանշանակ խնդիր է լինելու անխուսափելի մեծ խնդրի ժամանակ: Եվ հուսամ, որ Նախիջևանից եկած այդ խնդիրը ամենամեծ հարցը կլինի հենց ադրբեջանական Նախիջևանի համար»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan