Երևան, 23.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Գողտրիկ բնություն, որակյալ սնունդ և բարձրակարգ սպասարկում․ սա է «Մոնտե Քրիստո ռեստորանի» հաջողության գաղտնիքը



Հայկական ազգային կերակրատեսակներից մինչև վրացական ու եվրոպական ախորժելի ուտեստներ, գողտրիկ բնություն, կենդանի կատարումներ՝ ամեն երեկո, թարմ օդ և տարբերվող դիզայն. սա «Մոնտե Քրիստո» ռեստորանն է: Այստեղ չեն գալիս պարզապես սնվելու, այստեղ գալիս են իրապես հանգստանալու, կտրվելու քաղաքի առօրյայից, լիցքաթափվելու աղմուկից:

Անկախացումից հետո Մոնտե Քրիստո  ռեստորանային համալիրը առաջիններից է, որ բացվել է Երևանում: Այս տարիների ընթացքում ռեստորանը ձեռք է բերել անգերազանցելի փորձ ռեստորանային բիզնեսի ոլորտում, հմտացել է, և այսօր շարունակում է ապահովել բարձր որակ:

«Մոնտե Քրիստո»-ի առանձնահատկություններից է գողտրիկ բնությունը․ «Մենք ամեն ինչ արել ենք, որ ռեստորանային համալիրի տարածքում մեր հյուրերը կարողանան ազատ զբոսնել ու վայելել Հրազդանի կիրճի չքնաղ բնությունը: Մեր ռեստորանը կառուցելիս մեզ համար առաջնային է եղել կանաչ գոտին պահպանելը։ Այն ինչ ստեղծել ենք, ստեղծել ենք բնությանը ներդաշնակ՝ առանց վնասելու»,-ասում է ռեստորանի տնօրեն Ալլա Մուսայելյանը:

«Մոնտե Քրիստո» ռեստորանի բազմաթիվ առանձնացված սրահները հարմար են ինչպես մեծ կորպորատիվ միջոցառումների, ընկերական, ընտանեկան հավաքույթների, այնպես էլ մտերմիկ հանդիպումների համար: Ամռան ամիսներին կարող եք կազմակերպել ձեր միջոցառումները բացօթյա սրահներում, իսկ փակ սրահներում ձեր միջոցառումները կարող եք տոնել անկախ եղանակից:

Ռեստորանային համալիրի տնօրեն Ալլա Մուսայելյանը վստահեցնում է` «Մոնտե Քրիստո»-ում թարմ սննդի մատուցումը սկզբունքային է:

«Մեր հաճախորդները գիտեն` մեզ մոտ մատուցվում են միայն թարմ մթերքներից պատրաստված ուտեստներ: Եթե հավկիթ, ուրեմն տնական, եթե միս, ուրեմն տեղական և անմիջապես մթերողից: Մեր ջրավազանում մշտապես թարմ ձկներ են, և ցանկացած պահի հաճախորդները կարող են հենց տեղում իրենց նախընտրած ձուկը պատվիրել: Մեզ մոտ միայն օրիգինալ խմիչքներն են: Ունենք խաղողի գինի, որը հատուկ բերվում է Արցախից և միայն «Մոնտե Քրիստո»-ում կարելի է վայելել»,- ընդգծում է Ալլա Մուսայելյանը:

Ռեստորանի հաջողության գաղտնիքներից մեկն էլ բարձրակարգ սպասարկումն է: Աշխատակիցները լավ գիտեն, որ «Մոնտե Քրիստո»-ի ցանկացած հաճախորդ պատվավոր հյուր է, ում պետք է սպասարկել ամենաբարձր մակարդակով․ «Մեր հյուրերի ցանկում հաճախ կարելի է տեսնել աշխարհահռչակ այցելուների, ինչպիսիք են օրինակ՝ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Սերժ Ավետիքյանը և այլոք: Սա թերևս մեր աշխատանքի լավագույն գնահատակններից մեկն է»,-նշում է ռեստորանի տնօրենը:

Մոնտե Քրիստո ռեստորանի համար խիստ կարևոր է ազգային ուտեստների պահպանումն ու ճիշտ մատուցումը։ Ալլա Մուսայելյանը ցավով նկատում է, որ այսօր մարդիկ ինչ-որ չափով հեռացել են ազգային խոհանոցից, ինչի ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել, որ չմարի հետաքրքրությունը մեր ազգային խոհանոցի նկատմամբ, քանի որ այն շատ համեղ է ու գլխավորը՝ առողջ:

Ի դեպ, «Մոնտե Քրիստո» ռեստորանը այս սեզոնի համար բավական հետաքրքիր նորություներ ունի. երեխաների համար ռեստորանի բակում խաղահրապարակ է կառուցվել, գեղեցիկ լուսավորում է ստացել ռեստորանի բացօթյա պարահրապարակ տանող կամուրջը, որը մեր հյուրերի լուսանկարվելու համար ամենասիրելի վայրերից մեկն է դարձել: Երկրորդ հարկում բացօթյա սրահ ենք ավելացրել, որը կարող է հյուրընկալել մինչև հարյուր անձ: Այս տարի ռեստորանը գործարկել է նաև բացօթյա սրճարանը, ուր ավելի թեթև ու մտերմիկ միջավայր է: Ռեստորանի տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, ուր մարդիկ կարող են պարզապես նստել ու հանգստանալ բնության գրկում: Իսկ մյուս հետաքրքիր նորություններին սպասեք առաջիկայում:

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan