Երևան, 18.Հուլիս.2019,
--
:
--
,

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ևլիազոր դեսպան ԳրիգորՀովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում:

«Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյան-նախագահ Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում և այդ հարցը օրակարգային է»,- ասաց դեսպանը:  

Նա անդրադարձավ այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը: Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կեղծ լուրեր են, ապատեղեկատվություն:

«Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտեց դեսպանը:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե կա շրջանառվող  կարծիք, որ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշեց, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ:

«Ցավոք, պետք է նշեմ, որ 2018-2019 թվականներին Հայաստանը չպետք է դիտարկվի որպես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից շահառու երկիր: Որոշումն ընդունվել է Համաշխարհային բանկի կողմից ՝ հիմնվելով այն տեխնիկական տվյալների ուսումնասիրությունների վրա, որ Հայաստանը թույլ տվեց դասակարգել որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, ինչը, գոյություն ունեցող չափորոշիչների համաձայն, թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում:  Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասաց նա: Ավելին՝ դեսպանը նշեց, որ փոխվարչապետի այցելության ընթացքում քննարկվել են լրացուցիչ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկու երկրների օրակարգի հագեցվածությունը պահպանել առանց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի: Այս առումով Հայաստանը քննարկումների մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ չպետք է սևեռվել մեկ ծրագրի վրա, երկու երկրների հարաբերություններն այնքան բազմաշերտ են, այնքան հնարավորությունները շատ են, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիա:

Դեսպանն անդրադարձավ  նաև սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցերին, թե ՀՀ առաջին փոխվարչապետը նախաձեռնել է չհաշվարկված հանդիպումներ և մասնակցել դրանց:

«Միջպետական հարաբերություններում սիմետրիկ հանդիպումները ընդունված կարգ են, բայց միայն հավասարազոր մակարդակների հանդիպումը չի կարող առաջ տանել միջպետական հարաբերությունները: Կարող եմ ասել, որ անցումային այս շրջանում,  Թրամփի ադմինիստրացիայի հաստատումից հետո մեր հարաբերություններն այդպես սիմետրիկ չեն եղել: Օրինակ, Հայաստանի նախագահն ու վարչապետն ընդունել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներին, չնայած դրան, այս տարիների ընթացքում մեր հարաբերությունները պահպանվել են բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այցին, ապա նա Նյու Յորքում էր, ներկայացնելու Հայաստանի զեկույցը, օգտվելով առիթից՝ հնարավորություն ընձեռվեց հրավիրել Վաշինգտոն, որպեսզի կայանան մի քանի կարևոր հանդիպումներ՝ տեղյակ պահելու հայաստանյան փոփոխությունների մասին»,- նշեց նա:

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan