Երևան, 18.Հուլիս.2019,
--
:
--
,

Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է

Ճիշտ ընտրված կահույքը տան մթնոլորտը դարձնում է առավել ջերմ ու հարմարավետ, ընդգծում մարդու ճաշակը: «Ավելինո» խանութ-սրահում տեսականին բազմաձև է՝ համապտասխան տարբեր ճաշակի ու ոճի մարդկանց, իսկ տարբերվող ոճը՝ չձանձրացնող:

«Ավելինո» կահույքի սրահն ունի ավելի քան 20 տարվա փորձ, գերժամանակակից սարքավորումներով զինված մի քանի արտադրամաս, ինչը հնարավորություն է տալիս կահույքի ձևն ու մշակումը հասցնել կատարելության: Արդյունքում, պատվիրելով հայկական արտադրության կահույք, կարելի է ստանալ որակ՝ անհամեմատ մատչելի գնով։

«Ավելինո» կահույքի սրահի տնօրեն Գարեգին Ավետիսյանը վստահեցնում է՝ այս ամենը մեկ օրվա աշխատանք չէ, տարիներ և գերմարդկային եռանդ են ներդրել այս արդյունքին հասնելու համար․ «Այսօր հպարտությամբ կարող եմ նշել, որ «Ավելինո» կահույքի սրահն ունի իր ոճը և ուրույն տեղը հայկական կահույքարտադրության շուկայում։ Դա մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, դա իմ ու մեր թիմի ամենժամյա նվիրված, հետևողական ու արդար աշխատանքի արդյունքն է»:

Ընկերությունը իրականացնում է կահույքի արտադրություն, ներմուծում, վաճառք, պատվերների ընդունում:

«Մեզ համար որակն առաջնային է։ Ամենաաննշան դետալից մինչև ներկանյութեր, ձեռք ենք բերում ամենաորակյալը: Օրինակ՝ մենք օգտագործում ենք արտասահմանյան ավտոներկեր ու ավտոլաքեր, որոնք հայտնի են իրենց որակով։ Սովորաբար աշխարհում նման որակի ոչ ալերգիկ ներկերը օգտագործում են գերազանցապես մանկական կահույքի արտադրության մեջ»,-նշում է Գ․Ավետիսյանը՝ հավելելով, որ «Ավելինո»-ն գնահատում է ազնվությունը և շուկա է հանում լավագույնը:

«Մեր արտադրամասերում հիմնականում երիտասարդներն են աշխատում նրանք ամեն ինչին նայում են ավելի նորարական, հետևում են միջազգային տենդենցներին, կահույքի աշխարհի նորություններին, և հետաքրքիր դիզայիներական լուծումներ են գտնում, որոնք հարմար են տեղի շուկայի պահանջներին»,-պատմում է կազմակերպության տնօրենը։

Ի դեպ, «Ավելինո» կահույքի արտադրամասերում աշխատում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք մեծ հմտությամբ ու վարպետությամբ ընտրում են ոճային լուծումներ ու զբաղվում փափուկ կահույքի կարուձևով:

Այս ընկերության վարպետները հայկական վարպետաց դպրոցի լավագույն ավանդույթները շարունակողն են, ցանկացած պատվեր կարող են պատրաստել բավական սեղմ ժամկետներում՝ ապահովելով գեղեցիկ դիզայն ու բարձր որակ: Եթե հաճախորդներին չի գոհացնում ժամանակակից դիզայներների աշխատանքները, առկա տեսականին, նրանք կարող են իրականություն դարձնել երազանքները՝ պատվիրելով այն կահուքը, որը կա իրենց մտքում:

Այսօր մարդիկ հիմնականում նախընտրում են նուրբ ձևավորումներով, առավել մինիմալիստական տարրեր պարունակող կահույք: «Ավելինո» խանութ-սրահը նույնպես քայլում է ժամանակին համընթաց: Այստեղ կարելի է տեսնել գեղեցիկ լուծումներով, պրակտիկ և ժամանակակից կահույքի լայն տեսականի: Իսկ տեսականին առավել ամբողջացնելու և ընտրության առավել լայն հնարավորություն տալու համար իրականացվում է բարձրորակ ու նրբաոճ սեղանների ներմուծում այլ երկրներից:

Մատչելի գները, պարբերաբար առաջարկվող զեղչերն ու նվերները կահույքի-սրահի առավելություններից են: Այստեղ գործում է նաև ապառիկ վաճառք 0% կանխավճարով: «Ավելինո» խանութ-սրահում մեկտեղվում են պարզությունը,հարմարավետությունը և որակը:

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan