Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում

 Մեղրաբլիթ, թանապուր, լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով բուսական պահածոներ, հուլիսից- սեպտեմբեր ամիսներին վարունգ և լոլիկ. ՀՀ զինված ուժերի սննդակարգում փոփոխություններ են իրականացվում:

Լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասաց, որ զինծառայողների սննդակարգում նորամուծություններ իրականացնում են ամեն տարի:

«Նոր ճաշատեսակների ու սննդատեսակների ավելացումներ են լինում՝ նպատակ ունենալով զինծառայողների ռացիոնում ավելի շատ ներդնել ազգային ուտեստներ: 2018 թվականին անձնակազմի սննդակարգում՝ առաջին գծում, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր: Ռեզերվային զորամասերում, որտեղ իրականացվում է անձնակազմի կերակրումը ճաշարանային պայմաններում, հատկացնում ենք մածուն՝ թանապուր պատրաստելու համար»,- նշեց գնդապետ Մարգարյանը:

Նրա խոսքով, նոր ճաշատեսակներ կան նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի չափաքանակներում: Արդեն իսկ հատկացվում է նոր՝ երեք տեսակի բուսական պահածո, որոնք լինելու են՝ լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով: Պարենային ծառայության պետն ընդգծեց, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները բավականին լավ են գնահատել այդ պահածոները և գոհ են մնացել:

«Քաղցրավենիքի հատկացման հետ կապված նույնպես փոփոխություններ են եղել՝ ավելացվել է մեղրաբլիթ, 1 զինծառայողի հաշվարկով՝ 30 գրամ: Հուլիսից-սեպտեմբեր ամիսներին, որպես սեզոնային բանջարեղեն, զորամասերին և առաջնագծին հատկացնում ենք լոլիկ և վարունգ՝ մեկ զինծառայողի հաշվարկով՝ օրական 40 գրամ: Պլանավորում ենք նաև սեպտեմբեր ամսին խնձոր հատկացնել»,- ասաց Արա Մարգարյանը:

Նա հավելեց, որ անկախ զինծառայողի գտնվելու վայրից՝ բոլորի համար սահմանված է օրական սննդամթերքի չափաքանակ: Տարանջատվում են միայն առաջնագիծը և ստացիոնար պայմանները, այսինքն՝ ռեզերվային զորամասերը որպես ճաշարան:

«Առաջնագծի բոլոր զինծառայողների՝ սպաների, ենթասպաների, պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված է նույն սննդակարգը: Աառաջնագծի սննդակարգը բաղկացած է 7 տեսակի ձավարեղենային, մսաբուսական պահածոներից, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր տեսակի ձավարեղեններ՝ համակցված մսով: Կան նաև բանջարեղենային ռագուներ, որտեղ բացի բանջարեղենից մսի տեսականի նույնպես կա, մսի պահածոներ, քաղցրավենիք: Ստացիոնար պայմաններում կերակրում իրականացվում է այլ կերպ՝ ճաշատեսակները պատրաստվում են ձավարեղենից, հում բանջարեղենից և տարբեր տեսակների մսեղենից: Այս պայմաններում անձնակազմի համար ուտեստները պատրաստվում են եփման եղանակով, սակայն առաջնագծում լինում են ֆաբրիկատներ, կիսաֆաբրիկատներ ու թարմ բանջարեղեն»,- շեշտեց  Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետը:

Անդրադառնալով զինվորին հատկացվող ուտելիքի չափաքանակներին՝ գնդապետ Մարգարյանը հավելեց, որ դրանք մշակելիս հաշվի է առնվել օրվա հասանելիք կալորիականությունը՝ միջինում 75-80 կգ կշռող մեկ զինծառայողի համար: Այսինքն՝ մեկ զինծառայողի համար հասանելի է օրական 3800-4200 կկալ և այս չափաքանակները մշակվել են ռազմաբժշկական մասնագետների կողմից:

Եզրափակելով խոսքը՝ Արա Մարգարյանն հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է զինծառայողների ռացիոնում չորացված մրգեր ավելացնել:

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan