Nyut.am | Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից
Երևան, 16.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում այս շաբաթ «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով հանդիպում-քննարկմանը մասնակցում էին գրականության, թատրոնի, երաժշտության, պարարվեստի գործիչներ և արվեստասերներ: Արվեստագետների, ստեղծագործողների դիտարկմամբ մշակույթի խնդիրների քննարկումը տարբեր ճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ կարող է տալ ոլորտի բարեփոխման ընդգրկուն առաջարկներ՝ օժանդակելով համակարգի կայացմանը:

Մեր երկրի անկախացումից ի վեր մշակույթի ոլորտի համակարգումը, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի դիտարկմամբ, որևէ ձևով չի արտահայտվում. «Քսանհինգ տարի է չգիտենք՝ ինչով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը»: Գործող արվեստագետներն, իրենց կենսափորձից ելնելով, առաջարկեցին պետություն-մշակույթ հարաբերությունների՝ իրենց համար ցանկալի մոդելները:

Ըստ երգիչ, երգահան Վահան Արծրունու՝ մինչև հիմա մշակույթի նախարարությունը գործում է՝ գնահատում է, բյուջե է բաշխում, օրենքի բացակայության պայմաններում, որն էլ հանգեցրել է բացահայտ սուբյեկտիվ և կրիմինալ դրսևորումների: «Նախարարությունը բաժանել է դաշտը յուրայինների և ոչ յուրայինների՝ տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ: Եվ դրա կրիմինալ դրսևորումը՝ դու ինձ տալիս ես ապտակ կամ չես տալիս: Սա լայն հնարավորություններ է ադմինիստրացիայի համար»: Այժմ, ըստ նրա՝ համակարգող օղակը նախ պիտի ստեղծի օրենսդրական դաշտ՝ հավասար պայմանների հիմունքով. երկրորդ, տա պայմաններ, ուր ցանկացած ոք, ով ունի մղում՝ իր ստեղծագործությունը տարածելու, կկարողանա դա անել. երրորդ, ստեղծի պայմաններ, որ ստեղծագործողին հնարավորություն կտա զարգացնել իր հնարավորությունները. և չորրորդ, կտա ներկայանալու հստակ մեխանիզմ՝ երկրի ներսում և երկրից դուրս: «Եթե մնա այդ հին համակարգը, այն, վերջիվերջո, կբերի նույն բաժանումներին՝ յուրայինների և ոչ յուրայինների, և կառավարման կրիմինալ դրսևորումների»,- ասաց Վ.Արծրունին:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ երկրում կարող է մշակույթի նախարարություն չլինի, բայց լինի մշակույթ: «Հիմա իրականում մշակույթ կա, տաղանդավոր մարդիկ կան: Մշակույթի նախարարությունն էլ նրանց հետ հարաբերվելու երեք ձև  ունի՝ խանգարել, չխանգարել, օժանդակել: Ինձ համար լավագույնը չխանգարելն է»:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի դիտարկմամբ ևս՝ անկախ պետության դերից, պետականություն ունենալ-չունենալուց՝ մշակույթ եղել է և կա. «Մշակույթ կա պետության ցանկությունից և գիտակցությունից անկախ»,- ասաց նա: Պետություն-մշակույթ հարաբերություններում, ըստ նրա, միշտ ակնհայտ է եղել փոխադարձ շահագործման ձգտումը:  «Պետությունն ուզում է մշակույթին ծառայեցնել իր նպատակներին, մշակույթը չի ուզում ծառայեցվել, այլ ուզում է պետությանն օգտագործել իր համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Եվ այս տեսանկյունից մոտենալով խնդրին՝ պետք է նշենք, որ պետք է այս մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան»:

Պետությունից միայն չխանգարելու ակնկալիքն ընդգծեց նաև Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը. «Ես ներկայացնում եմ մասնավոր կառույց,- ասաց  նա,- և պետությունից ոչ մի բողոք չունեմ: Մեր կառույցը բավական մեծ է, և ունի բավական մեծ պահանջարկ. և մեր մասնավո՛ր կառույցը ստեղծվել է միայն մեր ջանքերով: Ամբողջ աշխարհում էլ մասնավոր մշակութային կառույցներն առավել շատ են, միայն մեր երկրում է, որ անընդհատ խոսում ենք, թե պետությունը ե՛րբ պիտի այս մասին մտածի, ինչ-որ բան անի: Եթե մասնավոր սեկտորի որևէ կառույց ունի հեղինակություն, պահանջարկ, նշանակում է, որ այս կառույցին պետությունն ավելի լավ կլինի, ուղղակի չխանգարի»:  
«Պետության ամենամեծ ֆունկցիան խանգարելն է, թե չէ ոչ մի բան չի ծնվի»,- ասաց բանաստեղծ Դավիթ Մշեցին:

Երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանը հակադարձեց՝ մշակույթի նախարարությունը պիտի լինի մենեջերական կազմակերպություն՝ օժանդակելով, որ ծնվող ամեն ստեղծագործություն որոշ ճամապարհ անցնելու հնարավորություն ունենա: «Արաքս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարգսյանի կարծիքով՝ պետության գործուն միջամտությունն է պետք, քանի որ հարյուր մանկավարժից ութսունն այսօր «չունեն գիտելիք, ապականում են երեխայի հոգին»: «Թող կազմվի նախարարությունում գեղարվեստական խորհուրդ՝ մասնագետների հիմունքներով, որպեսզի կարողանա Հայաստանի հանրապետությունն ուղղակի փրկի: Պարարվեստը ևս լեզու է, կամուրջ ոսկյա. մենք դիվանագետներ ենք համարվում»,- նշեց նա:

Քննարկումը թեժացավ՝ պետությունից ակնկալիքներ չունենալու պնդման հակադարձումներով. «Այսօրվա ամեն ֆեյսբուքի օգտատեր ավելի մեծ լսարան ունի, քան Քրիստոսը ժամանակին ունեցել է: Եթե դու ասելիք ունես, դու շատ հեշտ կարող ես դա անել. պետք չէ մահանա գտնել, թե ես այսպիսի լավ բան ուզում էի անել, իմ դեմ դռներ փակեցին: Ցանկացած գրող տպագրվում է, ցանկացած երգիչ ունի իր լսարանը, ցանկացած բեմադիչ կարողանում է ներկայացնել՝ թե մտքում ինչ կա: Վստահեցնում եմ ձեզ, համենայն դեպս, անցած բոլոր տարիները դա են ապացուցում, որևէ լավ բան գետնին չի մնում»:

«Գետնին մնում է,- չհամաձայնեց Արմինե Հայրապետյանը,- սոցցանցերը, մեդիայի միջոցները արվեստագետին տալիս են հնարավորություն ինչ-որ չափով ներկայանալ. բայց այդ «ինչ-որ չափը» որակի առումով շատ մեծ խնդիր ունի: Ձայնագրությունների համար բավական լուրջ միջոցներ են պետք. եթե ես ճմռթվելով մի անգամ կգնամ ընկերոջս մոտ, և նա հասկանալով ֆինանսական խնդիրներս, կտրամադրի իր սարքերը, հաջորդ անգամ՝ ես չեմ գնա: Իսկ տանը՝ աղմուկով-խշշոցով, այն որակը չէ»:

«Թե գետնին, թե հողի տակ շատ լավ բան կա. Արմինեն հնագետ է՝ ինչքան լավ բաներ է գտել, և ինչքանն էլ դեռ չի գտնվել»,- պատասխանեց «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր-անդամ Գևորգ Թադևոսյանը:- Մենք ունենք Գոռ Հարությունյան, ում «Կառափնարանը» շուտով լույս կտեսնի, բայց քանի՞ հոգի է կարդալու. Գոռ ջան, ուզում եմ հիասթափեցնել, չեն կարդալու: Մենք ունենք Դավիթ Մշեցի, որի մակարդակի երիտասարդ բանաստեղծ մոմով ման գաս, չես գտնի, քանի՞ հոգի է ճանաչում: Մենք ունենք Ռուբեն Քամալյան, ով նախորդ իշխանության հետ խնդիր ունեցավ «Ապրիլ 2016» երգի հետ կապված: Մենք ունենք Հովիկ Չարխչյանի «Չարենցի տաս կրակոց» գիրքը, քանի՞ հոգի է կարդացել: Հիմա միացնենք հեռուստացույցը. քանի՞ հատ «վիվառո» կլսենք: Հիմա պիտի՞ այդ գիրքը հանրայնացնենք, թե՞ չէ: Մշակույթի նախարարությունն այդտեղ ունի՞ անելիք, թե՞ չէ»: Նրա համոզմամբ՝  մշակույթի նախարարությունը պիտի լինի այն օգնականը, ով արվեստագետին մենակ չպիտի թողնի ստեղծագործական կյանքի սկզբում, քանի որ «դա նույնն է, որ երեխային թողնենք՝ ինքնուրույն քայլել սովորի»:

«Ձվից ճուտ է դուրս գալիս, երբ մթնոլորտը համապատասխան է լինում: Եթե մթնոլորտը համապատասխան չի, ինչ ուզում ես՝ արա, ձվից ճուտ դուրս չի գա, ուրիշ բան կլինի: Իսկ մշակութային մթնոլորտ կա՞ մեր երկրում»,- ասաց նա:

Հանդիպումն ավարտվեց ընդհանուր հայտարարով. մշակույթի ոլորտի կայացումը պիտի սկսվի մշակույթի մասին օրենք ընդունելուց, որը պիտի անցնի մշակման, զարգացման փուլերով, և կիրառվի՝ մշակութաբանների, երաժշտագետների, գրականագետների մասնագիտական գնահատականները հաշվի առնելով, որակյալ նախագծերին աջակցություն տրամադրելով:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը ներգրավում է մարդկանց, ովքեր  ակտիվ են, գիտակից ու պատասխանատու: Սա հարթակ է մարդկանց համար, ովքեր ունեն ասելիք և կամք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական ու քաղաքացիական ներուժը ներդնել բարեփոխումների գործընթացում: Նախաձեռնությունը բաց է ամենատարբեր տեսակետներն ու մոտեցումները ունեցող հետաքրքիր մարդկանց համար:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan