Yerevan, 16.July.2018,
--
:
--
,

«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում

Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 68%-ի մոտ առկա են վահանաձև գեղձի հանգույցներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր գրանցված դեպքերը վիրահատության ու նույնիսկ ուղղակի բուժման կարիք ունեն: Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Շատ կարևոր է այդ ամենին համընթաց քայլելը, ՀՀ-ում առկա նոր մոտեցումները ներդնելն ու կիրառելը, ինչպես և հանրությանը հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելը, այնինչ հայերենով նման գրականությունը խիստ սակավ է:

Այս բոլոր բացերի լրացմանը նպաստելու համար Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ, դոցենտ, էնդոկրին վիրաբուժությանն առնչվող առաջատար միջազգային մի շարք ասոցացիաների անդամ Արմեն Վարժապետյանը գիրք է տպագրել “Վահանաձև գեղձի հանգույցներ” խորագրով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել վահանաձև գեղձի կառուցվածքին, ֆունկցիաներին, հանգույցների ախտորոշման ու բուժման խնդիրներին: Գրքում ներկայացված են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող համաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները.

“Կարծում եմ շատ դեպքերում միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների մոտեցումները մեզ մոտ չեն կիրառվում, հայրենական գրականությունն էլ այս հարցերի շուրջ շատ քիչ է կամ բացակայում է: Հետևաբար այս գիրքը կարծում եմ հետաքրքիր կլինի և փորձառու և երիտասարդ մասնագետների համար, ինչպես նաև պացիենտների համար էլ այն կարող է շատ օգտակար լինել”, - “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հետ զրույցում ասաց Արմեն Վարժապետյանը:

Հավելենք, որ գիրքը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսների ուսանողների, օրդինատորների, ինտերների ու պրակտիկ բժիշկների համար:

Գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապվել հեղինակի հետ https://www.facebook.com/dr.varzhapetyan/ էջի միջոցով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan