Ереван, 16.Июль.2018,
--
:
--
,

Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկումը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հյուրասրահում էր մեկտեղել կրթության կազմակերպիչների, փորձագետների, ուսուցիչների, դասախոսների և կրթության խնդիրներով շահագրգիռ անձանց: Կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, անաչառ քննարկումն ու լուծումների առաջարկն այն ուղին է, որով հանրությունն իր մտահոգությունն է հայտնում, մասնագետներն իրենց առաջարկներն են ներկայացնում՝ փորձելով օժանդակել կուտակված խնդիրների լուծմանը. նշեցին հյուրերը՝ արձանագրելով, որ այսօր նոր կառավարությունն էլ կարծես ուշադիր է հանրային քննարկումներին, ինչը հուսադրում է, որ նշված խնդիրները, առաջարկներն ու լուծումները նպաստելու են համակարգի հիմնային բարեփոխմանը:

«Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ դա պայմանավորելով նախկին ԿԳ նախարարների՝ հանրային կարծիքի նկատմամբ բացարձակ անուշադրությամբ: Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել կառավարման համակարգի ինքնաբավության պատճառով: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ «մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»-ը»:

Իրադրային լուծումների ամենատարբեր դրսևորումները, ըստ ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, խոսքի հնարավորություն չեն տվել կիրառող մասնագետներին. «Տեսեք՝ նախագահը շախմատ էր սիրում, շախմատը դարձավ առարկա: Ընդ որում՝ չդրվեց քննարկման, թե ինչու այդպես, ինչու հատկապես 2-րդ դասարանից: Չեմ ասում՝ դա վատ էր: Պետք է դրվեր հանրային քննարկման. կարող է՝ լավ է, կարող է՝ վատ է, կարող է՝ անկապ է»:

«Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են»,-  նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը: Մինչդեռ ներկայիս աշխարհի պահանջներն, ըստ  «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանի, բոլորովին այլ են. «Պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»: Նրա դիտարկմամբ, սակայն, դժվար է հասկանալ, թե կրթության կառավարիչներն արդյոք իրական բարոյական արժեքների կրող և սերմանող են. «Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա»:

«Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամանակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես»,- նշեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Բանախոսները ոչ միայն մատնանշեցին խնդիրները, այլև՝ ներկայացրին դրանց լուծման իրենց տարբերակները: Ս.Մարտիրոսյանն սարկազմով առաջարկեց «փակել մանկավարժական համալսարանը», քանի որ դրա ապաշնորհ գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը: Նա առաջարկեց նաև բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը, քանի որ կրթությունը ևս, ինչպես ռազմական ոլորտը, մեր երկրի անվտանգության երաշխավորն է: «Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,- ամփոփեց Ս.Մարտիրոսյանը:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ն պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ոչ թե որպես «ճշմարտության և իմաստության միակ աղբյուր», այլ իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշիչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Հանդիպման ավարտին բանախոսներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումները կվերհանեն հիմնախնդիրները, կգտնեն ճիշտ ձևակերպումներ ու կառաջարկեն լուծումներ, որոնք էլ հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արդյունավետորեն ուղղորդելով երկար սպասված առաջընթացը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan