Yerevan, 16.July.2018,
--
:
--
,

Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»

Յուրահատուկ կերպով հուլիսի 8-ին տրվեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկած սպասված ու սիրված կինոտոնին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ: Բացման հանդիսավոր արարողության մեկնարկին փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգով:

«Հանդիսատեսը շատ է կապվել այս փառատոնիn: Շատ կարևորում եմ, իհարկե, հյուրերի ցանկը, որոնց շարքում համաշխարհային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետներ են: Փառատոնը պետք է շարունակվի ոչ միայն նույն ռիթմով, նոր ոգով, այլև պետք է նորովի մատուցենք հանրահայտ արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները մեր հանդիսատեսին»,- միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հանդիսավոր արարողության մեկնարկին ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ: Ներկայացվեցին նաև երաժշտական համարներ, ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ:

Երեկոյի ընթացքում տեսաէկրանին ցուցադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որում նա շնորհավորեց բոլորին փառատոնի մեկնարկի առթիվ: «Իհարկե, հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները կինոյում իրենց արտահայտությունը կգտնեն: Եվ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք կունենան հնարավորություն ստեղծելու նորանոր բազմաթիվ գլուխգործոցներ», -իր ֆեյսբուքյան լայվ հիշեցնող տեսանյութում ասաց Փաշինյանը:

Արարողությանը ներկայացվեցին նաև փառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև փառատոնային ժյուրիի կազմը:

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Հետո բեմում հայտնվեց նրա ֆիլմի հայտնի Սև կարապն ու գեղեցիկ պարից հետո Արոնոֆսկուն բերեց բեմ:

Արոնոֆսկին իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ պարող կարապն այնքան խենթ է, որքան իր ֆիլմերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում իր հետևից ընկել են փոքր երեխաներ՝ փորձելով ջրել նրան: Այստեղ էլ ռեժիսորը տեղեկացել է, որ հուլիսի 8-ին մեր երկրում ջրի տոն է, և մարդիկ իրենց մեղքերն են լվանում: Ջրի շիշը ձեռքին ռեժիսորը նախ իր գլխին ջուր թափեց, այնուհետև «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը միացավ խրախճանքին ու ջրեց նրան:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը, փառատոնի հիմնադիրներն էլ կինոտոնը բացված համարեցին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վերՓառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan