Yerevan, 19.September.2018,
--
:
--
,

Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց

Կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր Ստաս Նամինը Հայաստան է բերել իր երկու վերջին ֆիլմերը: Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» և «Իրական Կուբան» ֆիլմերը:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ինձ հրավիրել են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է ցույց տալ այն ամենն, ինչ ես անում եմ: Սրանք ֆիլմեր են, որոնք ես ցանկանում էի անել տեղեկատվական տեսանկյունից: Կուբան և Հայաստանը փոքր, բայց շատ հետաքրքիր երկրներ են: Դրանց մասին քչերը գիտեն: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Կուբայում, իսկ Հայաստանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է»,- լրագրողների հետ հանդիպման մեկնարկին նշեց Ստաս Նամինը:

«Իրական Կուբան» (ռեժիսոր` Ստաս Նամին, Ջիմ Բրաուն)

1962-ին միջուկային պատերազմի ահարկու ստվերի տակ Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում Խորհրդային միության կողմից  կարևորագույն բանակցողներից էր Անաստաս Միկոյանը: Կես դար անց նրա թոռ Ստաս Նամինը ուղևորվում է Կուբա: Ֆիլմը բացահայտում է ազատության այն եզակի ոգին, որով լի են Կուբան և  հասարակական տարբեր շերտերի, տարիքի, տնտեսական կարողության տեր կուբացիները:

«Երբ Ֆիդել Կաստրոն եկավ Մոսկվա, մեզ մոտ հյուր, նա մեր տանն էր հիմնականում մնում: Ֆիդելը պապիկիս ասաց, որ երբևէ չի տեսել ձյուն: Ես այդ ժամանակ փոքր էի, ու ականջ էի դրել նրանց խոսակցությանը: Պապիկս ասաց. «Ուշ ես եկել, գարնանը ձյուն չկա»: Ես գիտեի, որ հեղեղատում քիչ քանակությամբ ձյուն կա, սկուտեղով Կաստրոյի համար ձյուն բերեցի»,-պատմեց Ստաս Նամինը:

Ռեժիսորի խոսքով՝ մի առիթով ինքը համերգով պետք է հանդես գար Կուբայում: «Այնտեղ հանդես էինք գալիս ամենամեծ դահլիճներից մեկում, դահլիճն ամբողջությամբ լիքն էր, իսկ առաջին շարքում ռուսներ էին նստած: Հարցրեցի՝ արդյոք դահլիճում կուբացիներ կան: Թատերահարթակում էին նստած, պատասխանեցին, որ իրենց ներքև իջնել թույլ չեն տալիս: Ես էլ հրաժարվեցի հանդես գալ, դադարեցրի համերգը: Ինձ մոտեցան մարդիկ քաղաքացիական հագուստով, ասացին, որ իմ վերջին այցը կլինի արտասահման: Այդ դադարը 40 րոպե տևեց, արդյունքում նրանք հանձնվեցին»,-վերհիշեց Նամինը: Հաջորդ առավոտ Նամինին կանչեցին Կուբայում Սովետական Միության դեսպանի մոտ: Նամինը սպասում էր, որ իրեն կգնդակահարեն, սակայն դեսպանը շնորհակալություն հայտնեց Ստաս Նամինին՝ ասելով, որ նա Սովետական Միության հպարտությունն է: Ըստ դեսպանի քարտուղարուհու՝ պատճառը կուբական թերթում գրված հիացական նյութն էր: Բայց Նամինը հետագայում իմացավ, որ իրեն փրկել էր հենց Ֆիդել Կաստրոն, որի հետ նա հանդիպեց հետագայում: Նամինի խոսքով՝ Կուբայի մասին ֆիլմ նկարահանելը ճիշտ քայլ էր:

«Հայաստանի հնագույն տաճարները» (ռեժիսոր՝ Ստաս Նամին)

14 տարեկանում Ստաս Նամինը Հայաստան եկավ: Հետագայում նա բազմաթիվ կարճատև այցերով եղավ աշխարհի այս անկյունում: Բայց մի քանի տարի առաջ Նամինը երկարատև ճամփորդության ելավ Հայաստանով մեկ: Նա տեսավ ծանոթ վայրերը՝ Երևանը, Գառնու կիրճը, Գեղարդի և Էջմիածնի վանքերը: Հետո ուղևորվեց ստորգետնյա զնդանի վրա կառուցված Խոր Վիրապ, որտեղ 3-րդ դարում մոտ 14 տարի բանտարկված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այցելեց նաև Ալավերդի քաղաք, Հաղպատ և Սանահին վանքեր, Սևան և Արցախ: Արդյունքում ծնվեց այս ֆիլմը:

«Սա ինձ համար շատ լուրջ նախագիծ էր, չէ՞ որ Հայաստանն «իմ միս ու արյունն է»: Ես երկար դադարից հետո տղայիս հետ Հայաստան էի եկել: Տղաս առաջին անգամ էր Հայաստանում, 2500 կիլոմետր էինք անցել մեքենայով: Նկարեցինք ֆիլմ այն մասին, ինչ տեսել ենք: Այցի ընթացքում ես շատ եմ լուսանկարել ու նկարներ նկարել»,-նշում է Ստաս Նամինը:  

Նա փաստում է, որ ամբողջ կյանքում կհիշի իր առաջին այցը Հայաստան: Իր մայրն էր բերել հայրենիք, իսկ ամենավառ հիշողությունն այն էր, որ օտար մարդիկ իրենց մեղրով ու պանրով լավաշներ էին հյուրասիրում:

Խոսելով ֆիլմի մասին՝ Նամինը փաստում է՝ տարօրինակ է, որ Ռուսաստանում և  աշխարհում շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, և նրա նպատակներից է եղել նաև ինչ-որ առումով մարդկանց իրազեկելը: Անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ ռեժիսորը շեշտում է՝ տաճարը նաև որոշ առումով հոգևոր իմաստ է արտահայտում:

«Հայաստանում շատ բան է փոխվել, վերջերս տեղի ունեցած հեղափոխությունն ազգի քաղաքակրթության վառ օրինակ է: Միասնությունն առանց ագրեսիայի ունիկալ իրավիճակ ստեղծեց: Աշխարհում նման բան չի եղել: Արդյունքում էլ ղեկավարությունը չցանկացավ ու չկարողացավ պայքարել ժողովրդի դեմ: Ռուսաստանում կատակ են անում՝ ասում են. «Մոսկվայում չի ստացվի նման բան անել, հայերը քիչ են»,-կես կատակ, կես լուրջ նշեց ռեժիսորը:

Ստաս Նամինը պաշտամունքային դեմք է Ռուսաստանում: Ռուսական ռոք երաժշտության պիոներներից մեկն է, «Ցվետի» նշանավոր խմբի հիմնադիր անդամն ու մենակատարը, խումբ, որը կես դարի ընթացքում շուրջ 60 միլիոն ձայնապնակ է վաճառել ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում: Նամինը գրել է բազմաթիվ հայտնի ռուսական երգեր: Հիմնադրել է Ստաս Նամին կենտրոնը՝ իր երկրի առաջին անկախ արտադրող ընկերությունը, որը բազմաթիվ երաժշտական ծրագրեր է նախաձեռնել: Կազմակերպել է Ռուսաստանում առաջին փոփ և ռոք փառատոնները, որտեղ հանդես են եկել Արևմուտքի մի քանի առաջատար խմբեր: 1999-ին իր հիմնած թատրոնում Նամինը պիեսներ է բեմադրել որպես թատրոնի ռեժիսոր և պրոդյուսեր: Վերջին տարիներին Նամինը զբաղվում է նկարչությամբ և գրաֆիկական արվեստով: Նրա աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի պատկերասրահներում և թանգարաններում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan