Yerevan, 10.December.2018,
--
:
--
,

Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ ձեզ տեսնելով Երևանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս: Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել Ֆեյսբուքում, դա երևի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը: Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ, շատ հետաքրքրիր էր: Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արևմտահայերեն և պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն: Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետև երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում և ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել: Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինեք ավելի երկար, լինեք ավելի հաճախ և այնքան երկար ու ավելի հաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թե դուք եկել եք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պետք է ետ գնաք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ավստրալիա, Լիբանան, ամենուր: Սա է մեր խնդիրը, սա  է մեր նպատակը,  որովհետև Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, որտեղ մենք պետք է ստեղծագործենք, որտեղ մենք պետք է ամուսնանանք, որտեղ մենք պետք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պետք է աղոթենք, որտեղ մենք պետք է ուխտի գնանք և որտեղ պետք է հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շենացնելու, հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ և ամենօրյա աշխատանք դարձնելու: Սա է մեր նպատակը և այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր: Չկա որևէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում պետք է լինի բոլոր իմաստներով ապրելու լավագույն տեղը յուրաքանչյուր հայի համար: Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ և կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպես էլ բոլորիս ուժերով, ուս ուսի ենք տալու և հասնելու ենք այդ նպատակին: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք նվիրվել այդ նպատակին և էներգիա ներդնել այդ նպատակի մեջ»:

Ի պատասխան մասնակիցներից մեկի՝ կառավարության կարևորագույն նպատակներից մեկի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ուժի և մեր քաղաքական գործունեության ամենակարևոր նպատակներից մեկն է մեծ հայրենադրձության հարուցումը: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ և հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետևյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է և պտտվել, մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան և շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարևոր նպատակը»: 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan