Yerevan, 16.November.2018,
--
:
--
,

Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, հուլիսի 6-ին ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը:

Ելույթն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,
Oտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ,
Մեծարգո դեսպան,

Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ: Մթնոլորտը շատ ջերմ է և անմիջական:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում սա իմ առաջին աշխատանքային այցն է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր, մինչ Ձեզ հյուրընկալվելը, հանդիպեցի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Իմ ռուս գործընկերոջ հետ քննարկել ենք մի շարք օրակարգային հարցեր: Կարող եմ փաստել, որ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:

Մենք մեր ժողովրդի հատկանշական գիծ հանդիսացող կառուցողական դիրքորոշման շնորհիվ ենք ունեցել բազմաթիվ հաջողություններ մեր ողջ պատմության ընթացքում։ Իսկ 20-րդ դարը նշանավորվում է հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր նվաճումներով: Մենք կարողացանք ոչ միայն ստեղծել պետություն, այլև հայտ ներկայացրեցինք արցախահայությանը պաշտպանելու համար։ Ցավոք, Արցախի ճակատում տարած փառապանծ հաղթանակից հետո մենք չկարողացանք կառուցել մեր երազած պետությունը։

Սիրելի ներկաներ, իմ խորին համոզմամբ, այսօր մենք ապրում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբեկումնային ժամանակաշրջանը: Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել կառուցել հզոր, զարգացած և բարեկեցիկ Հայաստան, որը ոչ միայն հոգ է տանում իր քաղաքացիների, այլ նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։

Հատկանշական է, որ Հայ ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում, անցնելով բազում դժվարությունների միջով, ձեռք է բերել առանձնահատուկ իմունիտետ, որը թույլ է տալիս ամենադժվար պահերին գտնել ամենայուրահատուկ լուծումներ` իր գոյության պահպանման և զարգացման համար։ Հաճախ, երբ թվում էր, թե բոլոր ռացիոնալ հաշվարկների պայմաններում մենք կկորցնենք ամեն ինչ, ժողովուրդը գտնում էր իր ինքնատիպ լուծումը։ Սարդարապատը և Արցախը այդ ինքնատիպ լուծումներից են։

Այս տարվա ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ևս յուրահատուկ օրինակ է։ Հայ ժողովուրդը, լինելով աշխարհասփյուռ, և իր հավաքական գիտելիքի մեջ կուտակելով մարդկության փորձը` կարողացել է կազմակերպել բացառիկ քաղաքական մի գործընթաց, որը Հայաստանը դրել է զարգացման նոր ուղու վրա։ Մենք կարողացել ենք մեկ տեղում խտացնել Ինդիրա Գանդիի, Դոստոևսկու, Ռուսոյի իմաստությունը, և օգտագործելով հայ ժողովրդի դարավոր փորձը` կատարել անհնարին մի բան, որի անունն է թավշյա հեղափոխություն։

Վստահ եմ, համակարծիք եք, որ Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության, և դրա համար կան բոլոր նախադրյալները։ Մենք պետք է համախմբենք մեր բոլոր կարողությունները հզոր և կայուն Հայաստան կառուցելու համար։ Երկար ժամանակ մեր ընկալումներում հայ ժողովուրդը եղել է բաժանված երեք մասի, և դրա կարգախոսն էր Հայաստան-Արցախ-Սփյուռք: Ես առաջարկում եմ այս կարգախոսը փոխարինենք նոր կարգախոսով.
հայ ժողովուրդ-հայոց պետականություն-հայկական շահ։ Սա այն կարգախոսն է, որը պետք է մեզ միավորի և հզորացնի։

Միասին այս գաղափարն իրականացնելու համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Միասնական լինելու պարագայում մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին: Արդյունքում կկարողանանք ամրապնդել մեր ուրույն տեղը գլոբալ աշխարհում, լսելի դարձնել հայոց պետականության պարզ, հստակ և բարձր ձայնը։

Նոր Հայաստանը մի պետություն է, որտեղ ամեն մեկը կարող է իրացնել իր ունակությունները, և որի արժեքի հիմքում մարդն է, որովհետև մենք համարում ենք, որ մեր հիմնական արժեքը և հարստությունը հենց մարդն է։ Այդ իսկ պատճառով, համոզված եմ, որ հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմքում ընկած է ուժեղ, ինքնիշխան և զարգացած Հայաստանի գաղափարը, որը հենվում է յուրաքանչյուր անհատի վրա։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է լծվի հայոց պետականության հզորացման սուրբ գործին։ Մենք պարտավոր ենք կառուցել Տիգրան Մեծի, Պապ Թագավորի, Վիկտոր Համբարձումյանի, Շառլ Ազնավուրի, Մոնթեի երազած հայրենիքը»։

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan