Yerevan, 25.April.2019,
--
:
--
,

Փաշինյանը ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Վարչապետը շրջայցի ընթացքում այցելել է կենտրոնի դասընթացների սենյակներ և աշխատարաններ, զրուցել այնտեղ սովորող պատանիների հետ, ովքեր կառավարության ղեկավարին են ներկայացրել այստեղ ստացած գիտելիքներն ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով մշակվող ծրագրերը: Կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այն հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու մասնագիտական լավ կրթություն:

Մարի Լու Փափազյանը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից մշակվող երկու նոր նախաձեռնություններ: Առաջինը՝ Թումո լաբերը (Convergence Center) նախատեսված են լինելու համալսարանական տարիքի ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար և լրացնելու են նրանց համալսարանական կրթությունը՝ առաջարկելով առաջատար ոլորտներում գոյություն ունեցող կամ նախատեսվող նախագծերի վրա աշխատելու իրական հնարավորություն: Մյուսը Թումո 28 նախագիծն է, ըստ որի, ի հավելումն արդեն գոյություն ունեցող չորս Թումո կենտրոնների, պիտի բացվեն ևս 24-ը: Ակնկալվում է, որ սա էականորեն կբարձրացնի Թումո կենտրոնների հասանելիությունը շրջաններում՝ հնարավորություն տալով Հայաստանի ցանկացած բնակավայրից առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հասնել նախատեսվող կենտրոններից որևիցե մեկը:

Կենտրոնի ուսանողները վարչապետին խնդրել են կազմակերպել նոր հանդիպում, որի ընթացքում կկարողանան նրան ուղղել տարբեր հարցեր: Նրանց մյուս խնդրանքները վերաբերում էին Հայաստանում Թումո կենտրոնների ընդլայնմանը նպաստելուն և տեղում ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպելուն: Վարչապետը դրական է արձագանքել պատանիների բոլոր խնդրանքներին, այդ թվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետ կապված և սոցիալական ցանցի իր միկրոբլոգով Թումոյից դիմել իր հետևորդներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan