Yerevan, 16.November.2018,
--
:
--
,

Ճապոնիան զարինի «սիրահար» աղանդի ղեկավարներին մահապատժի է ենթարկել

Ճապոնիայի արդարադատության նախարարությունը հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարել Է «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի ղեկավարների, ներառյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոյի, որը հայտնի Է Սյոկո Ասահարա անվամբ, նկատմամբ յոթ մահապատիժներ ի կատար ածելու մասին: Համապատասխան հայտարարությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում արել Է գերատեսչության ղեկավար Յոկո Կամիկավան:

«Այսօր յոթ մահապատիժներ ի կատար ածվեցին «Աում Սինրիկյոյի» նախկին անդամների նկատմամբ: Նրանց հանցակազմերը տարբերվում են, սակայն նրանք բոլորը դատարանի կողմից դատապարտվեցին պատժի առավելագույն չափով»,- ասել Է նա՝ թվարկելով մահապատժի ենթարկվածների անունները, ինչպես նաեւ նրանց հանցակազմերը: Բացի Ասահարայից, հուլիսի 6-ին մապատժի Է ենթարկվել, մասնավորապես, Կիյոհիդե Հայակավան, որը երկրորդ մարդն Էր աղանդում:

Որպես, այսպես կոչված շինարարության նախարար նա Յամանասիի պրեֆեկտուրայում ղեկավարելով զարին թունավոր գազի արտադրության գործարանը, 1995 թվականին զարին փոշեցրեց Տոկիոյի գետնուղում: Բացի դրանից, մահապատժի Է ենթարկվել Տոմոմասա Նակագավան, որն աղանդում ուներ «հոգեւոր կայսեր ներքին գործերի նախարարի» աստիճան: Նա զբաղվել է զարինի պատրաստմամբ և Տոկիոյի մետրոյում փոշեցրել այդ նյարդա-կաթվածահարական նյութը:

«Աում Սինրիկյոն», որն արգելված Է աշխարհի շատ երկրներում, կանխագուշակել Է աշխարհի մոտալուտ վերջը եւ այսպես կոչված բարու եւ չարի վերջին մարտը, որի ընթացքում աղանդի անդամները պատրաստվում Էին իրենց թշնամիներին ոչնչացնելու տարբեր մեթոդներով, այդ թվում թունավոր գազերի միջոցով:

Սյոկո Ասահարան, որը մահապատժի պահին եղել Է 63 տարեկան, իրեն համարում Էր ռեինկառնացիայի ենթարված Քրիստոս, Բուդդա եւ Շիվա աստված:

Առավել հայտնի Է «Աում Սինրիկյոյի» գազային հարձակումը 1995 թվականի մարտի 20-ին Տոկիոյի մետրոյում, երբ աղանդի անդամները զարին փոշեցրեցին հինգ շարժակազմերում, ինչի հետեւանքով զոհվեց 13 մարդ, եւս ավելի քան 6,3 հազարը տուժեցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan