Գյումրիում տեղի ունեցավ պատարագ ձեռամբ Իտալիայի եպիսկոպոսական ժողովի նախագահ Կարդինալ Բասեթիի

Իտալացի ուխտավորների եռօրյա այցը Հայաստան ավարտվեց սուրբ Պատարագով: Կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Գուալթերո Բասեթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Հռոմի կաթողիկե եկեղեցու 5 եպիսկոպոս, ուխտագնացության ընթացքում եղել են Հայաստանի սրբավայրերում, հանդիպումներ ունեցել այն բարեգործական կառույցների ու հաստատությունների հետ, որոնց միջոցով Հայաստանում Իտալիայի կաթողիկե եկեղեցին մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացնում:

2017 թվականի մայիսից կարդինալ Բասեթին 5 տարվա ժամանակացույցով ընտրվել է Իտալիայի եպիսկոպոսական ժողովի նախագահ: Այցի ավարտին ձեռամբ կարդինալ Բասեթիի և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի Հայ Կաթողիկե աթոռանիստ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ: Պատարագին մասնակցում էին կաթողիկե համայնքներ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Աշոցքի «Տիրամայր Նարեկ», Անարատ Հղիության հայ քույրերի միաբանության, «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները:

«Կարդինալ Բասեթին Հայաստան է եկել որպես ուխտավոր և, միևնույն ժամանակ, Սուրբ խորանի առջև աղոթելու ցանկություն է հայտնել: Նա նաև Հայաստանում իրականացվող մի շարք սոցիալական ծրագրերի բարերարն է, այդ թվում՝ նաև Աշոցքում գործող հիվանդանոցի: Վատիկանից այցելած ցանկացած հյուր այցելում է նաև Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ որպես Հայ Կաթողիկե աթոռանիստ եկեղեցի, ավելին, այս անգամ պատիվ ունեցանք ներկա գտնվել Սուրբ Պատարագի՝ մատուցված ձեռամբ կարդինալի»,-«Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Մինչ խոսքով ժողովրդին դիմելը՝ արքեպիսկոպոս Գուալթերո Բասեթին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և հավատացյալ ժողովրդին փոխանցեց Հռոմի պապ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի ողջույնը: «Մենք՝ եպիսկոպոսական այս դասը, շատ ուրախ ենք այս հիասքանչ երկրում, այս սուրբ հողի վրա պատարագ մատուցելու համար: Հայաստանն այն երկիրն է, որ հին ժամանակներից ի վեր իր սրտում ընդունել ու տանում է Ավետարանի խոսքը:

Մենք այս ընթացքում մեծ հուզմունքով եղանք այն վայրում, որտեղ մեր քույրերի և եղբայրների վերքերի մեջ տեսանք նաև Քրիստոսի վերքերը, խոսքը վերաբերում է Ցեղասպանության թանգարանին: Այս ամենով մենք պետք է գիտակցենք, թե ինչպիսի քրիստոնյաներ ենք: Մենք պետք է քրիստոնյա լինեք ոչ թե խոսքերով, այլ ապրումով, մեր կյանքի կենսակերպով»,-իր խոսքում նշեց կարդինալը՝ պատգամելով գործել ոչ թե նյութականով, այլ հոգևորով: Գերաշնորհ հայրն իր խոսքում անդրադարձավ նաև 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներին՝ փաստելով, որ շատ լավ է պատկերացնում այն ցավն ու վիշտը, որ տարել է հայ ազգը: «Պետք է ասեմ, որ մենք էլ նույն ճակատագիրն ենք կիսում, քանի որ Իտալիայի կենտրոնական հատվածում մենք նույնպես ապրել ենք այդ արհավիրքը»,-հավելեց կարդինալը՝ խնդրելով բոլոին աղոթել, որպեսզի արհավիրք տեսած տարածքների բնակչությունն այլևս երբեք իր հույսը չկորցնի:

Արմենուհի Մխոյան

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan