Երևան, 16.Հուլիս.2018,
--
:
--
,

Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր գրողներին նվիրված ցերեկույթներ, ընթերցումներ: Այս անգամ սեղանին գրող Վարդգես Դավթյանի տարբեր տարիներին ժողովածուներն էին, քննարկման առարկան՝ նրա գրական ժառանգությունը:

«Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոքր  ծավալով եւ մեծ խորքայնությամբ: Նրա հերոսը մարդն է, սովորական հայ մարդը  որն ապրում է Հայաստանում  կամ Ամերիկայում՝ իր խնդիրներով  ու հույզերով»,- նկատում է հեղինակի ընթերցողներից մեկը՝ Էդուարդ Շահվերդյանը:

Նա այս ցերեկույթին մասնակցելու համար Ալավերդուց հատուկ է ժամանել: Հեղինակին անձամբ չի ճանաչում, առցանց տիրույթում են ծանոթացել: «Վարդգես Դավթյանին երբեւէ  չեմ հանդիպել, բայց նա ինձ շատ հարազատ մարդ է դարձել :  Իմ պարտքն եմ համարում  նրա գրականությունը  տարածել ընթերցասեր մարդկանց շրջանում, քանի որ, կարծում եմ, նոր խոսք է ասում հայ գրականության մեջ: Այ, հիմա էլ  դժվարանում եմ կողմնորոշվել, որ պատմվածքը ընթերցել, մեկը մյուսից լավն են....»,- պատմում է Ալավերդու Ե.  Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչն ու ձեռքը վերցնում հեղինակի գրքերից մեկը:

Հեղինակի ստեղծագործություններն է ընթերցում նաեւ Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Անկեղծանում է.  Վարդգես Դավթյան գրողին  մի քանի ամիս է, ինչ հայտնաբերել է իր համար: «Վարդգես Դավթյանը ինձ համար իրոք բացահայտում էր: Նրա ստեղծագործությունները  մարդկային դիմանկարների պատկերասրահ է: Ընդամենը մի քանի շտրիխ, մի քանի վրձնահարված եւ բացահայտվում է մարդկային ճակատագիրը: Նա խոսում է հայ մարդու մասին՝ բացահայտելով համամարդկային խնդիրներ::  Ուրախ եմ, որ դեռ շատ կան գործեր, որ «վայելելով» պիտի կարդամ»,- ասում է Անժելա  Խորենյանը:

Վարդգես Դավթյանը իրեն նվիրված  գրական ցերեկույթին  ներկա չէ, շուրջ 20 տարի  նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս են տեսել  նրա ստեղծագործությունների վերջին չորս ժողովածուները: Մինչ այդ հեղինակը ապրել, աշխատել եւ ստեղծագործել է Հայաստանում: Մասնագիտությամբ հոգեբույժ է: Գրել  սկսել է պրակտիկ գործունեությանը  զուգահեռ: Նրա հեղինակած հոդվածները 90-ական թվականներին լույս են տեսել նորանկախ Հայաստանի  տարբեր պարբերականներում: Ժողովածուների թիվը մոտենում  է երկու տասնյակին:

 «Վարդգեսը հոգեբույժ է եւ միաժամանակ գրող: Նրա պատմվածքների համար հիմնականում հիմք են հանդիսանում առողջ եւ հիվանդ մարդկանց հետ նրա ունեցած զրույցները: Անգամ փոքր դրվագը կարող է դառնալ մեծ ասելիք ունեցող պատմվածքի նյութ»,-   ասում է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը, որի նախաձեռնությամբ էլ  Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է գրական ցերեկույթը:

«Մեր կազմակերպությունը կոչվում է «Զինվորի մայր»: Թվում է՝  այն ոչ մի կապ չունի արվեստի եւ գրականության հետ: Սակայն ես կարծում եմ, հայ գրականությունը, հայի ինքնությունը արտերկրում տարածողները նույնպես զինվորներ են եւ մեր պարտքն է աջակցել եւ օգնել, որ նրանց գործերը հանրայնացվեն նաեւ հայրենիքում»,- ասում է Անահիտ Հովնանյանը:

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan