Nyut.am | ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործերը
Yerevan, 16.August.2018,
--
:
--
,

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործերը

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։

Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։

Մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշները և գործունեության ձևաչափը քննարկելու համար բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին ՀՀ քննչական կոմիտեն հրավիրում է հանդիպման։

Հետաքրքրվածները քննարկմանն իրենց մասնակցության վերաբերյալ հայտերը կարող են ուղարկել էլփոստով՝ նշելով ՀԿ-ի անունը և կոնտակտային անձի հեռախոսահամարը։

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 9-ը ներառյալ:  Էլփոստի հասցեն է՝ [email protected]

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan