Երևան, 16.Հուլիս.2018,
--
:
--
,

Ինձ ուսուցանիր տոկունությունը քո համբերության. իրանական պոեզիա

Այս երեկոն
     Որքան
     Թախծոտ է
Ասես
     Բոլոր գնացքներով և ավտոբուսներով
     Դու հեռանում ես

***

Շապիկիդ արևը,

Եթե ձեռքերս տաքացնի

Ամեն մի բառը թռչուն կլինի`

Ճախրանքում:

Ես մինչև ո՞ր բարձրությունը կթռչեմ,

Քեզանից բացի ոչ ոք չգիտի…

...Փակում եմ աչքերս ու ճամփորդում եմ

Դեպի քո կամքը,

Դեպի այն մարմինը, որ հյուսել եմ

Շուրջը այս մարմնի...


***

Կանչիր ինձ,

Քո ձայնը լավն է։

Քո ձայնը այն տարօրինակ բույսի ավիշն է կանաչ,

Որ աճում է տրտմագին մտերմության ավարտին։

Այս լուռ իրիկվա տարածքներում

Ես ավելի միայնակ եմ,

Քան մի փողոցի ըմբռնումների տեքստում

Համը բալլադի։



***
Բոլոր անհամբեր թմբուկները

hարվածում են երակներիս պատերին,

Եվ բոլոր զանգերը

ղողանջում են սրտիս մեջ,

Միթե՞ դու էլ իմ լռությանն ես խաբվում,

ասես քո ժամանակը

տարբերվում է իմ ժամանակից:

Ինձ ուսուցանիր տոկունությունը քո համբերության,

Չլինի հանկարծ այլոց ներկայությամբ

Քղանցքդ բռնեմ

Կամ կառչեմ քո ժպիտից:

 

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan