Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Տեղի է ունեցել Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նիստը

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից,  Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին, ժամը 11:00-13:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Նադեժդա Վիգենի Սարգսյան

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքի 63-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհին  ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում:

1971 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի դասընթացները, 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1977-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր՝ Կոնստանտին  Օրբելյան) մենակատար: 1987-1992 թթ. «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, 1992-1999 թթ.՝ «Հայեր» մշակութային կենտրոն» բարեգործական հիմնադրամի նախագահը:

1999-2007 թթ. նախագահել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում: 1997թվականից հիմնադրել և ղեկավարել է «Դո-ռե–մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը:

1995-1999 թթ. եղել  է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։

2007-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում «Տարեմուտի երեկո-2008», «Երկու աստղ» և այլ նախագծերի, իսկ 2008-2009 թթ.՝ «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներին Հայաստանի կողմից հանդես եկող պրոդյուսերն է եղել: 

2003–2017 թթ. ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։

Նրա առաջին իսկ բեմելով դրսևորվել էր իր բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր վառ և կիրթ կերպարով, նա բեմում կայացել և անմահացել է բազմաթիվ կատարումներով:

Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում ներառված էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերը:

Նադեժդա Սարգսյանի կատարումները սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:

ՀՀ նախագահի հրամանագրով Նադեժդա Սարգսյանը 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:

2017 թ. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի» խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

2013 թ. ՌԴ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի կողմից Նադեժդա Սարգսյանը ճանաչվել է ակադեմիայի պատվավոր անդամ:

2016-ից ՀՕՖ-ի, «Նվիրիր կյանք» և այլ բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ էր:

Մեծ է Նադեժդա Սարգսյանի ավանդը հայ ժամանակակից էստրադային երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում:

Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի:

Երաժշտարվեստի երախտավորի, մանկավարժի և արվեստի իրական նվիրյալ Նադեժդա Սարգսյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը, նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության սրտում:

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan