Երևան, 18.Մարտ.2019,
--
:
--
,

Փոմպեոն հրաժարվել Է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հրաժարվել Է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները, որոնք ձեռք են բերվել հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում:

Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: «Ես չեմ պատրաստվում ժամանակային սահմանափակումներ անել, կտեւի դա երկու ամիս, վեց ամիս, մեք պարտավորություն ենք ստանձնել առաջ շարժվել արագացված տեմպերով, որպեսզի ապահովենք այն բանի կատարումը, ինչի շուրջ պայմանավորվել են երկու երկրների ղեկավարները»,- ասել Է դիվանագետը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը «մշտապես վերաիմաստավորում Է» բանակցությունների արդյունքները՝ որոշելու՝ պետք Է արդյոք դրանք շարունակել: «Հուսով եմ՝ առաջընթացը կշարունակվի»,- նշել Է Փոմպեոն:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծումը կարող Է իրականացվել 2-2,5 տարվա ընթացքում, Մինչ այդ Պենտագոնի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակներս Փհենյանին կտրամադրի ԿԺԴՀ-ի կողմից այն խնդիրների կատարման գրաֆիկ, որոնք նախանշվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններով:

«Կառաջադրվեն հատուկ խնդիրներ, դրանց կատարման հատուկ գրաֆիկ՝ գագաթնաժողովի համաձայնությունների իրականացման մեր տեսլականով»,- ասել Է պետական պաշտոնյան: Նա չի հայտնել ամերիկյան կողմի պահանջների մանրամասները, բայց հավելել Է. «Մենք արագորեն կիմանանք, թե նրանք (հյուսիսկորեացիները) մտադիր են արդյոք գործել ազնվորեն, թե՝ ոչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

loading...
Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan