ՊԵԿ քննչականի նոր բացահայտումները. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնադիրներն են՝ Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով:

Ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում:

2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման:

Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել: Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40 տոկոս բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է:

Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը: Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երևանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում:

ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն`հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan