Երևան, 20.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ

 Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-րդ հոբելյանին նվիրված փառատոնին հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան պաշտոնյաներ և երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ նաև Հայաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, Քշիշտոֆ Պենդերեցկու տիկին Էլժբետա Պենդերեցկան:

«Մի քանի ամսից մենք նշելու ենք Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակը: Անհամբեր սպասում ենք Հայաստանի մեր ընկերների այցին: Մենք նաև հրավիրել ենք ձեր նախագահին՝ պարոն Արմեն Սարգսյանին: Նա ընդունեց մեր հրավերը: Մեզ համար մեծ պատիվ կլինի, որ նա մեր հյուրերից լինի»,-նշեց Էլժբետա Պենդերեցկան:

Պենդերեցկու փառատոնն անցկացվելու է Լեհաստանում, տևելու է մեկ շաբաթ: Այն սկսվելու է նոյեմբերի 16-ին և ավարտվելու նոյեմբերի 23-ին՝ Պենդերեցկու ծննդյան օրը: Էլժբետա Պենդերեցկայի խոսքով՝փ առատոնին ելույթ են ունենալու բազում այլ հայտնի արտիստներ, այդ թվում նաև ինքը՝ հոբելյարը՝ հանդես գալով որպես դիրիժոր:

Մաեստրոյի տիկնոջ խոսքով՝ 85-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում համերգների ընթացքում հանդես կգան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը,  ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Նրանք ներկայացնելու են Պենդերեցկու ստեղծագործությունները:

«Հայաստանում արդեն իսկ այս տարի անցկացվել է Պենդերեցկուն նվիրված փառատոն: Իսկ թե ինչ կլինի ապագայում՝ դեռ չգիտենք: Ես և ամուսինս միշտ հաճույքով ենք վերադառնում այստեղ: Մենք սիրում ենք Հայաստանը և հայ ժողովրդին: Եկող տարի նորից գալու եմ՝ մասնակցելու Խաչատրյանի միջազգային մրցույթին: Այն հաջորդ տարի անցկացվելու է դաշնամուր մասնագիտությամբ»,-մեզ հետ զրույցում հավելեց Էլժբետա Պենդերեցկան, ով նաև Խաչատրյանի մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

 Քշիշտոֆ և Էլժբետա Պենդերեցկիները Հայաստանում էին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի շրջանակում: Նրանք այս տարի արդեն երկու անգամ Հայաստան են եկել: Տարեսկզբին Պենդերեցկու ստեղծագործական գործունեությանը նվիրված փառատոն էր կազմակերպվել, իսկ օրերս էլ հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորը Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն էր:

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan