Երևան, 25.Մայիս.2019,
--
:
--
,

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները

 Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում Հայաստանի Հանրապետության հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի  կուտակումները: «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ ԵՄ պաշտոնյան նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն տեղեկացվել են այդ մասին և հույս հայտնեց, որ «իրավիճակը կլիցքաթափվի ու գոյություն ունեցող բանակցությունների շրջանակներում ավելի մեծ ներդումներ կարվեն կողմերից»:

«Դրանից անդին մենք դիտարկելու ենք նաև, թե ուրիշ ինչ օժանդակություն կարելի է տրամադրել այն մեխանիզմներին, որոնք տվյալ պահին առկա են: Տարբեր տիպի խստության արտահայտություններ են օգտագործվում, դրանցից մի քանի ձևակերպումներ հույս տալու առիթ են ընձեռում, այդօրինակ արտահայտություններ բավականին վաղուց չէին գործածվել»,-ասաց Սաջադ Քարիմը:

Նա հավելեց, որ կողմերին խրախուսելու են արդեն գոյություն ունեցող գործընթացներում ներդրում կատարել և գնալ վերջնական խաղաղ հանգուցալուծման:

Համաձայն ՊԲ հաղորդագրության՝ վերջին օրերին  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: Հաղորդագրությունում ասված է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan