Yerevan, 23.October.2018,
--
:
--
,

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ու Ալեն Սիմոնյանը հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը փոխելու երաշխավորությամբ

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Անձնական երաշխավորությանը միացել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:

Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ստորագրել նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասվում է պատգամավորի երաշխավորության մեջ ։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով: Դատարանը որոշել է Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի 1-ին մասով Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, 235 հոդվածի 3-րդ մասով՝ 5 տարի ժամկետով, 35-219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ ազատազրկման 6 տարի ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan