Nyut.am | ՊԵԿ-ը հայտնաբերել է ստվերում գործող արտադրամասեր, խաղային համակարգերի ստուդիա, ատամնաբուժարան, ավտոտեխսպասարկման կետեր
Ереван, 21.Август.2018,
--
:
--
,

ՊԵԿ-ը հայտնաբերել է ստվերում գործող արտադրամասեր, խաղային համակարգերի ստուդիա, ատամնաբուժարան, ավտոտեխսպասարկման կետեր

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության շուրջօրյա իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս Երևանում և մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության բազմաթիվ դեպքեր:

Ինչպես  տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Երևանի Արշակունյաց 124/4 հասցեում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, ավելի քան 200քմ արտադրական տարածքում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտյա արկղերի արտադրություն՝ երեք չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ մարտի 15-ից իրականացրած գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 500 հազար դրամ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում արտադրությունում օգտագործված փայտանյութի հումքի ձեռքբերման աղբյուրը ճշտելու նպատակով : Մեկ այլ դեպքով էլ իրացնելով օպերատիվ տվյալները, Տիչինայի 1-ին նրբանցք, 14 տան հասցեում հայտնաբերվել է ապրիլի 2-ից հարկային դաշտից դուրս՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու գործող լավաշի արտադրամաս՝ 40քմ տարածքով: Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում օպերատիվ տվյալներն իրականանցելիս ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են առանց պետական  գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, լիցենզավորման ենթական գործունեությունն առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան:

Բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումներով Երևանի Արարատյան 99 հասցեում հայտնաբերվել է առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն: Պարզվել է, որ քաղաքացին 50քմ վարձակալած տարածքում մայիսի 1-ից իրականացրել է պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն՝ երկու չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ ապօրինի գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 400 հազար դրամ: Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ նույն հասցեում, մեկ այլ քաղաքացի, կրկին շրջանցելով հարկային դաշտը, 60քմ վարձակալած տարածքում մայիսի 15-ից է իրականացրել նմանատիպ գործունեություն՝ մեկ չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Այս դեպքով էլ՝ ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 320 հազար դրամ: Իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել են նաև ապօրինի գործող մերսման սրահ: Պարզվել է, որ երկհարկանի շինությունում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման գործող մերսման սրահում, բացի գործունեության կազմակերպչից, աշխատել է ևս 5 չգրանցված վարձու աշխատող: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել են նաև ապօրինի գործող խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր և այլն:

Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը:

 

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan