Nyut.am | Կինոն ու թատրոնը նոր սերնդի ձեռքերում
Երևան, 19.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Կինոն ու թատրոնը նոր սերնդի ձեռքերում

Եթե ուզում ենք մեր արվեստը ճանաչելի դարձնել աշխարհին, պետք է խոսել հայի անունից: Արվեստագետների նոր սերունդը, որ ապրում է տեղեկատվական արագ հոսքի, արվեստի տարբեր ճյուղերի, տարբեր նոր դպրոցների, նորագույն տեխնոլոգիաների ազդեցության տակ, պետք է կարողանա տարբեր տեսանկյուններից ու տարբեր ոճերից գալ դեպի իր «հողը», ձևավորել իր ասելիքը: 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը հավատում է նոր ու ազատ սերնդին, որը ստեղծագործում է հայրենի հողում` մտովի չափվելով աշխարհի հետ:

-Ի՞նչ է նշանակում լինել թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող:

-Նշանակում է լինել լեգենդի մաս կամ մասնակից: Պատմություն ունեն բոլոր բուհերը, բայց լեգենդ դարձած պատմություն՝ քչերը: Թատերականը լեգենդ դարձած պատմություն է: Այստեղ ուսանող են եղել Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Էդմոնդ Քեոսայանը,  Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, Մետքսյա Սիմոնյանը... Սա ուրիշ մթնոլորտ է, ուրիշ ջերմաստիճան , լեգենդի շունչը ներկա է,  ապրում է, և այսօրվա ուսանողը, գիտակցաբար թե ոչ, դրա մեջ է:

-Այսինքն պահպանվե՞լ է այն միջավայրը, որն արվեստի նվիրյալներ է կերտում:

-Պահպանվել է, բայց դա չի նշանակում, թե մենք կանգնած ենք մնում տեղում: Կանգնողը հետ է ընկնում: Նոր դար է, նոր ժամանակներ են, նոր Հայաստան է, նոր իրողություններ են: Ձևավորվել է մի ազատ սերունդ, որը կաղապարների մեջ չէ, հաղորդակցվում է աշխարհի հետ, ծնվել, աչք է բացել անկախ Հայաստանում և ուրիշ գոյավիճակ չի պատկերացնում: Հազար ու մի բան ունի սովորելու անցյալից ու մեր վարպետներից, մեր մշակութային ամբողջ հարստությունից, բայց որ նա հոգեբանորեն այլ կարգավիճակ չի ուզում, ուզում է լինել անկախ պետության քաղաքացի, դա մեծ ձեռքբերում է: Բացի այդ, նա իր գործն ու անելիքը մտքում անընդհատ համեմատում է աշխարհի հետ: Դա շատ կարևոր է: Մեծ մշակույթը ստեղծվում է այն ժամանակ, երբ դու ապրում ես աշխարհի հետ:  

-Փոխվել է սերունդը, փոխվել են պահանջները: Ի՞նչ են երիտասարդները ակնկալում բուհից:

-Նրանք ակնկալում են, որ մենք տեղական մթնոլորտից դուրս գանք և դառնանք մի մեծ համակարգի անդամ, որը կոչվում է համաշխարհային տեսողություն: Լավ թե վատ՝ փորձում ենք դա անել: Զարգացնում ենք տարբեր երկրների հետ մեր կրթական ու մշակութային կապերը: Բուհում տարբեր ձևաչափերի դասախոսություններ են կարդում արտասահմանի անվանի մասնագետներ: Մեր ուսանողները նաև մասնակցում են տարբեր միջազգային փառատոնների ու նկատելի հաջություններ ունենում: Այս ակտիվ հաղորդակցությունը տարբեր մշակույթների, թատերական տարբեր դպրոցների հետ շատ կարևոր է: Նոր ժամանակները մեզ ընձեռում են այդ հնարավորությունը: Սա արդեն մեր ինստիտուտի նոր կյանքն է նոր ժամանակի մեջ:

-Ունե՞ք բոլոր հնարավորությունները ուսանողների ինքնադրսևորման, գործնական հմտությունների ձեռքբերման համար: Ընդհանրապես ի՞նչ խնդիրներ ունի բուհը:

-Հիմնական խնդիրներից մեկը, իհարկե, եղել և մնում է ֆինանսականը: Մենք անընդհատ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Մեր ժամանակներում տեխնիկան արագ է հնանում, ձեռք բերեցիր համապատասխան կինոխցիկներ և այլ սարքավորումներ, 5 տարի հետո դրանք արդեն հին են համարվում: Ինստիտուտն ունի 360 քմ չօգտագործվող ներքնահարկ, որտեղ նպատակ ունենք մինի-կինոստուդիա հիմնելու: Այնտեղ ուսանողները կկարողանան իրենց դիպլոմային ֆիլմերը ստեղծել, փորձնական աշխատանքներ կատարել:  Միջազգային կապերը ավելի ընդլայնելու խնդիր ունենք, քույր բուհերի հետ փորձի փոխանակման ու վերապատրաստումների ծրագրերը ամենամյա դարձնելու անհրաժեշտություն ունենք,դրա համար ռեսուրսներ են պետք, որ բուհը դեռ չունի: Արտաբյուջետային միջոցներ ներգրավելու խնդիր ունենք:

-Ի՞նչ նոր մասնագիտացումներ է պահանջում նոր ժամանակը:

-Խնդիր է հայկական պրոդյուսերական դպրոցի ձևավորումը: Սա արդեն շուկայական հարաբերությունների պահանջն է. նախաձեռնող, ֆինանսական միջոցներ հայթայթող, ստեղծագործական առաջադեմ գաղափարներ ունեցող մասնագետների կարիք ունենք: Ժամանակակից արվեստը առանց պրոդյուսերական  ինստիտուտի մի ոտքից կաղ է:

-Դասախոսական կազմի երիտասարդացման խնդիր ունե՞ք:

-Այո՛, նոր սերնդի հետ պետք է խոսի իր ժամանակի մարդը: Մեր դասախոսակազմում կան հենց մեր բուհում ձևավորված անուններ, որոնք նաև միջազգային ճանաչում ունեն որպես մասնագետներ: Օրինակ՝ Սիրանուշ Գալստյանի  «Հայաստանի կինոն. ամփոփ տեսություն» մենագրությունը թարգմանվել ու հրատարակվել է նաև ԱՄՆ-ում: Սա նվաճում է հայկական արվեստը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու առումով:

-Ինչպե՞ս եք գնահատում կինոյի և թատրոնի վիճակը Հայաստանում:

-Թատրոնում բավական հետաքրքիր վիճակ է, լավ ներկայացումները քիչ չեն: Հոյակապ սերունդ է բեմ բարձրացել. սա լավագույն ապացույցն է մեր ինստիտուտի կենսունակության:
Մեր կինոն 1990-ականների կաթվածից հետո վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացավ, նոր շունչ առավ, նոր անուններ եկան, մեծ թվով ֆիլմեր նկարահանվեցին: Դա կարևոր է. արտադրական պրոցես պիտի լինի, որ դերասան, ռեժիսոր, օպերատոր ու սցենարիստ աճեն: Ուրիշ ավելի մեծ խնդիր կա: Երեք տարի առաջ նախ «Հայակ» ներազգային փառատոնում, հետո «Կինոշոկ» ռուսական փառատոնում գլխավոր մրցանակներ շահեց երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը: Բայց ո՞րն էր հայկական կինոյի ամենախորհրդանշական ֆիլմը. «Բարև, ես եմ»: Դա կինո էր, որ գտել էր իր եսը, իսկ այս կինոն ասում է՝ այդ ես չեմ: Այսինքն՝ մենք այս նոր ժամանակներում մեր ազգային ու գեղարվեստական եսը գտնելու հրամայական ունենք: Մենք աշխարհին չենք զարմացնի հայկական «Տերմինատորով»: Մենք նրան պիտի պատմենք մեր կյանքը, բայց կյանքը՝ որպես ճակատագիր, ոչ թե որպես կենսագրություն: Մեր խնդիրը մեր ճակատագրի անունից խոսելն է, հասկանալը, թե մենք ով ենք, ինչ կորցրինք, ինչ գտանք, ինչ վեճ ունենք, ինչ սեր ունենք:

-Փոխվե՞լ են իդեալները:

-Իդեալները չեն փոխվում, փոխվում են իդեալին մոտենալու ճանապարհները: Ի վերջո մեծագույն իդեալը մնում է հայրենիքդ, երկիրդ, որի անունից խոսում ես աշխարհի հետ: Եթե խոսում ես ինքդ քեզ հետ, ինչու՞ ես զարմանում, որ քեզ չհասկացան: Բոլորս Արարատին նայելով ենք ապրում, բայց կա մեկ այլ հայեցակետ էլ. Արարատի գագաթից նայել աշխարհին. ոտքերդ քո ազգային հենակետին, բայց տեսողությունդ համաշխարհային: Այդպես նայող արվեստն է առաջ մղում երկիրը, այդպիսին է Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Երվանդ Քոչարի, Արտավազդ Փելեշյանի հայացքը:

-Իսկ նոր սերու՞նդը, հավատու՞մ եք նրան:

-Մեր ուսանողների մեջ կան պայծառ դեմքեր, ովքեր ներկայացնում են մեր երկիրը արտասահմանում, մրցանակներ բերում: Ես այս սերնդին հավատում եմ, նոր սերունդը նոր արվեստ է բերում, նոր ասելիք… Պետք է ընդունել, ճանապարհ տալ: Իհարկե, մենք չենք կարող որևէ մեկին նվիրել տաղանդ: Բայց մենք կարող ենք գտնել և օգնել, որ նա դառնա պրոֆեսիոնալ:

-Արվեստի ուղին նախընտրող պատանիների թիվը քչանում է, ինչպե՞ս կողմնորոշել նրանց դեպի թատրոն ու կինո:

-Այդ խնդիրը կա, մանավանդ որ անցյալ տարի կինոգիտության և թատերագիտության բաժիններում զրո դիմում ունեցանք: Մենք համագործակցում ենք հանրակրթական դպրոցների հետ՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի: Պարբերաբար ինստիտուտում հյուրընկալում ենք բարձր դասարանների աշակերտների, ովքեր ներկա են լինում դասախոսությունների, թատերական փորձերի, մուլտիպլիկացիայի, կինոմոնտաժի պրոցեսներին:  Ժամանակակից պատանին պիտի իմանա, որ արվեստի ուղին ընտրելով իր համար քիչ թե շատ երաշխավորված ապագա է ընտրում: Մենք խնդիր ունենք մշակել այնպիսի օրենսդրություն, որը կաջակցի այս ուղին ընտրող երիտասարդներին: Այժմ քննարկվում է կինոյի մասին օրենքը: Մեր բուհն առաջարկել է առանձին հոդված մտցնել կինոկրթության մասին, որ մշակվեն որոշակի մեխանիզմներ, արտոնություններ, անվանական թոշակներ, հատուկ լրացուցիչ նպատակային, անվճար տեղեր, որ երիտասարդությունը ցանկանա գալ ու սովորել: Այսպիսի ճկուն մեխանիզմով կկարողանանք պետականորեն օժանդակել այդ մասնագիտություններին, որ սև խոռոչ չառաջանա:

Հայաստանի արվեստի բուհերը լավ մասնագետներ են տալիս: Նրանց ընդհանուր նպատակը մեկն է: Բայց անհատական դեմքն է յուրովի: Յուրովի դեմքն է արժեքավոր:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan