Nyut.am | Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով. Փաշինյանը հանձնարարեց շարունակել քննարկումները
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով. Փաշինյանը հանձնարարեց շարունակել քննարկումները

 Առայժմ միայն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է նվազեցնել 10 դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուսումնասիրություններով ինչ արդյունքներ են արձանագրվել: Արթուր Գրիգորյանն ասաց, որ վարչապետի հանձնարականի համաձայն շահագրգիռ կողմերի հետ գնահատել են էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերը և հնարավորությունները՝ սակագնի վերանայման հետ կապված:

«Այս պահին սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ-ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը և այնտեղ կատարվեն այս ծավալի աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման շուրջ, ինչը սակագնի մասով կարող է ունենալ մեծ ազդեցություն: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,-  ասաց նախարարը:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագինը նվազեցնելու հարցում ունեն երկու տարբերակ. այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում կամ ՀԵՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում: Ըստ նախարարի, վերջինս պատրաստ է իր շահույթի հաշվի սակագինը նվազեցնել, և եթե խնդիրը կարգավորվի վերջինիս հետ, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը: Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ: Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները և կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է: Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք: Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan