Երևան, 18.Հունիս.2018,
--
:
--
,

Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը հունիսի 4-ին խորհրդակցություն են անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ: Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվեց ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարևորությունը, նաև մատնանշվեցին կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ: 

Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար:

Օպերլիազորներին ցուցումներ տրվեց առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարևորվեց նաև բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների, այլև նախկինում դատապարտված անձանց շրջանում:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին: 

Վալերիյ Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը և այդ ուղղությամբ նրանց ծառայությանը:

Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծանշաններով»:

 

loading...
Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Մունդիալ-2018. օրվա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին ՀՀԿ. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգերի խախտմամբ Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Էջմիածնում կատարված գործողություններից ՌԴ նախագահը ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից «Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի հերքումը Գրիգորի Հայրապետովը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan