Yerevan, 24.June.2019,
--
:
--
,

”Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց”. աննախադեպ ուսուցողական ծրագիր Երևանում

Վահանաձև գեղձի խնդիրների ախտորոշման ու արդյունավետ բուժման հարցում միջազգային մակարդակով առաջատար մասնագետներն ու բժշկական հաստատությունները պարբերաբար առաջարկում են նոր մոտեցումներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում շատ մեծ է վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց քանակը, շատ կարևոր է քայլել միջազգային պրակտիկային համընթաց ու փորձի փոխանակում իրականացնել: Հենց այս նպատակով «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը և «Աստղիկ» ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը նախաձեռնել են

”Վահանաձև գեղձի կովկասյան դպրոցը”, որը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում:
“Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի” և “Գլխի և պարանոցի ուռուցքների մասնագետների ռուսական միության” համագործակցության շրջանակում իրականացվող ուսուցողական ծրագիրը աննախադեպ է իր ֆորմատով և մասշտաբով:

Լեկցիաներ, պրակտիկ աշխատանքներ ու վիրահատություններ. հարուստ օրակարգով ծրագրի իրականացման մեջ ներգրաված են վահանաձև գեղձի խնդիրներով զբաղվող Իտալիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի առաջատար մասնագետները: Միջոցառումը նախատեսված է վահանագեղձի խնդրի ախտորոշմամբ ու բուժմամբ զբաղվող տարբեր նեղ մասնագետների համար՝ էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ճառագայթաբաններ, ախտաբաններ: ՀՀ-, ՌԴ, Վրաստանի տարբեր բուժհաստատություններից շուրջ 200 մասնագետներ ներկա կլինի միջոցառմանը:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այս պաթոլոգիայի ախտորոշման ու բուժման նոր և ակտուալ մեթոդներին, կստանան վիճելի հարցերի պատասխանները:Վիրահատությունների ժամանակ ուղիղ կապ կհաստատվի էքսպերտների հետ, իսկ որոշ մասնագետներ անձամբ մասնակից կդառնան նախատեսվող վիրահատություններին:

Նախապես գրանցվելը պարտադիր է http://onco.am/ru/caucasian-thyroid-school կայքում: Միջոցառումը տեղի կունենա Էլիտ պլազա բիզնես կենտրոնում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan