Ереван, 17.Декабрь.2018,
--
:
--
,

Էներգետիկայի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն քննարկում են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ: Ազգային ժողովում մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարար էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Արթուր Գրիգորյանը:

«Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նման քննարկում է եղել կառավարությունում: Նման քննարկում կառավարությունում տեղի չի ունեցել, քննարկում եղել է նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հասկանալու, թե անհրաժեշտ վերլուծություններն անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի սակագնի փոփոխություն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, դրանք դեռ չեն ավարտվել, ևս մեկ-երկու օր կտևեն:

Անդրադառնալով սակագնի հնարավոր վերանայման ժամկետներին՝ նախարար Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված կարգավորումներով էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է վեց ամիսը մեկ: «Եթե սակագինը վերանայվի, դա կլինի օգոստոսից հետո, քանի որ այս տարի փետրվարին արդեն մեկ անգամ վերանայվել է»,- ավելացրեց Արթուր Գրիգորյանը:

Էներգետիկայի նախարարը նկատեց նաև, որ հնարավոր է համարում, որ սակագինը մնա նույնը: «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի»,-եզրափակեց նախարարը:

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan