Մահացել Է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ենս Սքոուն

99 տարեկան հասակում մայիսի 28-ին մահացել Է դանիացի գիտնական Ենս Քրիստիան Սքոուն, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի Է արժանացել 1997 թվականին: Նրա մահվան վերաբերյալ հաղորդագրությունը մայիսի 29-ի առավոտյան տարածել Է Օրհուսի համալսարանի կայքը, որի պատվավոր պրոֆեսորն Էր Սքոուն:
Դանիացին հեղինակավոր պարգեւն ստացել Է անցյալ դարի 50-ական թվականներին կատարած հայտնագործության համար: Մրցանակը Սքոուն բաժանել Է ամերիկացի հետազոտող Փոլ Բոյերի եւ բրիտանացի Ջոն Ուոքերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: