Երևան, 18.Հունիս.2018,
--
:
--
,

Երեխայի կյանքը փրկած մալիացուն Ֆրանսիայի քաղաքացիություն կշնորհեն

Ֆրանսիայում 22-ամյա Մամուդու Գասաման իսկական հերոս է հռչակվել այն բանից հետո, ինչ Փարիզում առանց անվտանգության որևէ միջոցի կիրառման շենքի դիմային հատվածից բարձրացել է չորս հարկ ու փրկել 4-րդ հարկի պատշգամբից կախված չորսամյա երեխային: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 26-ին: Գասաման վայրկյանների ընթացքում կարողացել է բարձրանալ չորրորդ հարկի այն բնակարան, որի պատշգամբից կախված էր երեխան: Մինչ փրկարարների ժամանելը երեխան արդեն փրկված էր:

Մալիից ամիսներ առաջ Ֆրանսիա ժամանած Գասաման լրագրողներին ասել է, որ այդ պահին գործել է առանց մտածելու: «Ես տեսա, թե ինչպես էին մարդիկ բղավում, մեքենաները գործի էին դրել ազդանշանները: Ես բարձրացա և, Փառք Աստծո, փրկեցի երեխային: Սկսեցի վախենալ միայն երեխային փրկելուց հետո… Երբ մտանք տուն, սկսեցի դողալ, հազիվ էի կարողանում կանգնել ու ստիպված նստեցի»,- նշել է նա: Գասամայի հերոսական արարքի տեսագրությունը համացանցում մեծ դիտումներ ունի:

Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն թվիթերյան միկրոբլոգում ողջունել է Մամուդու Գասամայի արարքը՝ հայտնելով, որ զանգահարել է նրան ու անձամբ շնորհակալություն հայտնել: Նա համարձակ երիտասարդին անվանել է «18-րդի սարդ-մարդ»՝ նկատի ունենալով Փարիզի այն թաղամասը, որտեղ դեպքը տեղի էր ունեցել: Հիդալգոն նշել է, որ երիտասարդը Մալիից ժամանել է մի քանի ամիս առաջ: Նա խոստացել է օգնել Գասամային դասավորել նոր կյանքը Փարիզում:

Քաջ երիտասարդն այդ արարքի համար պատվի կարժանանա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից: Նրան ֆրանսիայի քաղաքացիություն կշնորհեն և կապահովեն աշխատանքով:

Նշենք, որ երեխայի՝ պատշգամբից կախվելու ժամանակ նրա ծնողները տանը չեն եղել: Ծնողներն արդեն հարցաքննվել են իրավապահ մարմիններից կողմից:

 

loading...
Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Մունդիալ-2018. օրվա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին ՀՀԿ. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգերի խախտմամբ Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Էջմիածնում կատարված գործողություններից ՌԴ նախագահը ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից «Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի հերքումը Գրիգորի Հայրապետովը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan