Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում:
Գրետա Սարգսյանի մյուս որդին՝ Արմեն Սարգսյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մոր լուսանկարը, որի տակ ցավակցական խոսքեր են հնչում նրա մահվան կապակցությամբ:
Գրետա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի հայրական տանը՝ Արարատի մարզի Արարատ գյուղում՝ վաղը ժամը 18։00-ին։
Nyut.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սարգսյանների ընտանիքի անդամներին, մտերիմներին: