Yerevan, 22.June.2018,
--
:
--
,

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն

Հայկական ծագման ամերիկացի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Ջեյմ Ռոբինսոնի համահեղինակությամբ «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը թարգմանվել է հայերեն, այն լույս կտեսնի այս տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտների փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, ով նախաձեռնել է այս գրքի թարգմանությունը, և 2016 թվականին սկսել են աշխատանքները «Անտարես» հրատարակչության հետ:

«Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց համագործակցել և ստացավ հայերեն լեզվով հրատարակության հեղինակային իրավունք: Ընթացքում ներգրավեցի նաև ընկերոջս` Ներսես Աղաբաբյանին, քանի որ զբաղվածության պատճառով միայնակ չէի հասցնում: Ընկերոջս հետ գիրքն արդեն թարգմանել ենք, մենք էլ փորձում ենք խմբագրել, քանի որ բարդ տնտեսագիտական և քաղաքագիտական ձևակերպումներ կան: Արմենի հետ հույս ունենք մինչև տարվա վերջ տպագրել գիրքը: Երբ իմացանք, որ վարչապետը Աճեմօղլուին Հայաստան է հրավիրել, փորձում ենք հնարավորինս արագացնել հրատարակումը և խմբագրման նպատակով Արմենի նախաձեռնությամբ ներգրավել ենք մեր մյուս ընկերոջը` Աղասի Մկրտչյանին, որը նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և հիմա աշխատում է Համաշխարհային բանկի գլխավոր գրասենյակում»,-ասաց Հովհաննես Ավետիսյանը:

ԱՄՆ-ում ուսանած հանրային ֆինանսների կառավարման մասնագետի խոսքով՝ գրքի թարգմանությունը նախաձեռնել են՝ հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի տնտեսագետի տեսությունը հասանելի դարձնելու նպատակով: «Ցանկանում էինք, որ մարդիկ իմանային՝ ինչն է խոչընդոտում երկրների զարգացմանը և ինչը՝ նպաստում։ Առաջ տնտեսական զարգացման տեսություններն ասում էին՝ սահմանների փակ լինելը, ռեսուրսների սահմանափակությունն են բերում տնտեսական աճի սահմանափակման, աղքատության և այլնի։ Նոր տեսություններն ու պրակտիկաները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։ Աճեմօղլուի ամբողջ գիրքը հիմնված է ուսումնասիրությունների վրա և բացատրում է, որ կախված նրանից, թե ինչպես է պետությունը կառուցում իր հաստատությունները՝ ներառական, թե կորզող, կանխորոշում է երկրի զարգացման ուղին»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով կորզող և ներառական ինստիտուտների մասին՝ Հովհաննես Ավետիսյանը նկատեց, որ, եթե առաջինները խոչընդոտում են զարգացմանը, ապա երկրորդները, հավասար պայմաններ, խաղի համընդհանուր կանոններ ստեղծելով, նպաստում են տնտեսական բարգավաճմանը: «Ներառական ասածը պետության այն քաղաքականությունն է, որը չի խաթարում, առաջին հերթին, մրցակցային դաշտի գոյությունը, ստեղծում է հավասար պայմաններ, սահմանում խաղի հավասար կանոններ, և սոցիալ-տնտեսական, և քաղաքական և իրավական հարաբերություներում: Մենք մեր առօրյայից կարող ենք նկատել, որ ոչ միշտ է այդպես եղել Հայաստանում: Ոլորտներ են եղել, որ որոշ խաղացողներ մենաշնորհ դիրք են ունեցել, որովհետև խաղի կանոնները բոլորի համար հավասար չեն եղել: Նույնը վերաբերում է արդարադատությանը, այսինքն՝ օրենքը չպետք է լինի ընտրանքային, այն պետք է բոլորի հանդեպ հավասարապես գործի»,-հավելեց փորձագետը:

***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ: «Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,-գրել էր Փաշինյանը:

***
Դարոն Աճեմօղլուն ծնվել է Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների: Նա մայիսի 18-ին հայտարարել է, որ հարմար պահի կգա Երևան:


http://armenpress.am/arm/news/934111/
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan