Երևան, 19.Հուլիս.2019,
--
:
--
,

Բրիտանական փաստաբանական ընկերությունը կպատժվի Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով

Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:

Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի դուստրերի անունով օֆշորային ընկերություն է գրանցել:

Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Մեծ Բրիտանիայում ունեցած իրենց բիզնեսներն ու սեփականությունը կառավարելու նպատակով Վիրջինյան կղզիներում հիմնել են «Exaltation Limited» գաղտնի ընկերությունը: 

Child & Child-ը, ով գրանցել է այդ ընկերությունը փաստաբանական տրիբունալի առջև է կանգնելու  այդ գործում առկա թերությունները՝ ներառյալ «փողերի լվացման տեսանելի վտանգը» չնկատելու մեղադրանքով:

Մեծ Բրիտանիայի փաստաբանների կարգավորիչ պալատը պատրաստվում է տարվա ընթացքում կազմակերպել լսումներ, որոնց ժամանակ ընկերության ղեկավարը առաջադրված մեղադրանքների առնչությամբ  վկայություններ կտա:
Միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան եւ տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին:

Իլհամ Ալիևը ապրիլի վերջին Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել էր Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում էր ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը պայմանավորված էր նրա ընտանիքի անդամների կողմից անընդհատ իրականացվող կոռուպցիոն գործարքների շուրջ սկսված միջազգային ուսումնասիրություններով: Ալիևը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր բրիտանական կառավարության առանցքային պաշտոնյաների հետ: Հաղորդման համաձայն՝ Ալիևը փորձում է փրկել իրավիճակը և ամեն գնով ծածկել իր ընտանիքի շարունակական չարաշահումները:

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan